Թմրադիլերների հանցախումբը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրանցից երկուսը լուսանկարվել են կանեփի ու փողի իրենց պարկերի հետ:

Բրմինգհեմից Յուջին Մեյ-Դայերը, Յան Քանինհեմը և Գրանտ Բարնհարսթը ձերբակալվել են քաղաքի Քինգս Նորթոն շրջանում:

Ոստիկանները բռնագրավել են գրեթե 1690 դոլար արժողությամբ կանեփ, թվային կշեռք, բջջային հեռախոսներ, որոնցում հայտնաբերվել է թմրամիջոցների վերաբերյալ հանցավոր խմբի անդամների միջև տեքստային հաղորդագրությունները: 

Հեռախոսների պարունակության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է  նաև Գրին Աքրեսից 18-ամյա Թյորների լուսանկարը` ձեռքին ու տաբատի գոտու մասում մեծ քանակությամբ փողով:

Wads of cash: 18-year-old Russell Turner with handfuls of cash and used notes stuffed into his waistband which was shown as evidence in the trial

Հայտնաբերված մեկ այլ լուսանկարում Թյորները լուսանկարվել է 24-ամյա Մեյ-Դայերի հետ գետնին թափված կանեփի տերևները զննելիս:

 Incriminating: Russell Turner (left) with 24-year-old Eugene May-Dyer (right), examining dried cannabis leaf scattered across a floor. The two men and another pair have now been jailed

Ոստիկանները, թմրադեղերը հայտնաբերելով մեքենայում, այնուհետև խուզարկել են Թյորների այգու ցախատունը, որը հեռուստացույցով «ամառային տան» էր վերածվել, և այնտեղ 1,3կգ կանեփ են հայտնաբերել:
Թմրամիջոցների պարկերի վրա հայտնաբերված մատնահետքերը պատկանել են Մեյ-Դայերին և Քաննինգհեմին, իսկ հայտնաբերված BlackBerry հեռախոսի մեջ 60.000 հաղորդագրությունները բացահայտել են հանցավոր խմբին չորս տղամարդկանց կապը:

Թյորները ազատազրկվել է 13 ամսով (ներառյալ մեկ ամիս ավելի վաղ հետաձգված դատավճռից խուսափելու համար), Մեյ-Դայերը՝ 12 ամսով:

Նրանց հանցակիցներ 24-ամյա Քաննինգհեմը և 21-ամյա Բարնհաստը ազատազրկվել են 9-ական ամսով:
Քլխավոր քննիչ Էնդի Բենիստերը նշել է, որ այս երիտասարդները հանցախումբ էին կազմել, որը աճում էր և հետագայում կարող էր զգալի վտանգ ներկայացնել Քինգս Նորթոնի շրջանում:
Ոստիկանապետը նշել է, որ թմրամիջոցների դեմ պայքարը առաջնային խնդիրներից մեկն է՝ ավելացնելով, որ դրա դեմ պետք է նաև կանխարգելման միջոցառումներ իրականացնել կրթության ու դիվերսիայի միջոցով՝ հատկապես այնտեղ, որտեղ ներգրավված են երիտասարդները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել