Անցած տարվա ամենացնցող բացահայտումը Կենսաթոշակային հիմնադրամում աղաղակող չարաշահումներն էին: Բնավ չարդարացնելով Վազգեն Խաչիկյանին՝ մոտս հարց է առաջանում՝ ինչո՞ւ միայն Վազգեն Խաչիկյանը: Նախորդ տարիներին նախարարություններից մեկը մոտ 50 միլիոն դրամի գրենական պիտույքների հաշվետվություն էր ներկայացրել: Մի՞թե սա աղաղակող չարաշահում չէ: Նունե Եսայանին տրված 53 միլիոն դրամը աղաղակող չարաշահում չէ՞: Կամ` էկոնոմիկայի նախարարության` 340.000 ԱՄՆ դոլարով գնած հրաշք զուգարանները....
Կառավարությունը կեղեքելով ու թալանելով հասարակ ժողովրդին՝ բյուջե է ձևավորում, որպեսզի վատնի իր հայեցողությա՞մբ,,,
Մի՞թե դա հանցագործություն չէ պետության և ժողովրդի հանդեպ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել