Ինչպես հավանաբար տեղյակ եք, Yerevan Mall-ն ամեն շաբաթ-կիրակի մշակութային երեկոներ է կազմակերպում, որոնց շրջանակներում Yerevan Mall-ի այցելուները կարող են հաղորդակցվել տարբեր ազգերի ու երկրների մշակույթների հետ, ծանոթանալ դրանց առանձնահատկություններին ու հմայքին: Այսօր ևս բացառություն չէր և Yerevan Mall-ում կազմակերպել էր «Ճապոնական երեկո» խորագրով միջոցառումների շարք:
Առջարկում եմ կիսել մեր տպավորությունները և մասնակից դառնալ այս գեղեցիկ միջոցառմանը՝ վիրտուալ ֆոտոէքսկուրսիայի միջոցոց: Գնացինք…
Yerevan Mall-ի տարբեր անկյուններում թեմատիկ տաղավարներ էին տեղակայվել, որտեղ ճապոնական մշակույթի առանձին տարրեր էին ներկայացվում: Օրինակ՝ հայտնի տատու-արտիստ Շուռը բոլոր ցանկացողների մաշկի վրա ճապոնական հիերոգլիֆների տեսքով ժամանակավոր դաջվածքներ էր անում և դա արվում էր անվճար:
Իսկ Yerevan Mall-ի տեղեկատվական կենտրոնում ձեզ սիրով պատրաստ էին աջակցել ճապոնական կիմանոներ հագած բարետես այս աղջիկները:
Yerevan Mall-ի տեղեկատվական կենտրոնի տաղավարը ևս ճապոնական էլեմենտներով էր զաքրդարված և դրան առանձնակի հմայք էին հաղորդում ճապոնական մշակույթի այնպիսի տարր, ինչպիսին է կուսուդաման (գունավոր թղթերից գեղեցիկ կոմպոզիցիաներ պատրաստելու արվեստ):
Yerevan Mall-ի կենտրոնական ատրիումում իրենց մարտական հմտություններն էին ցույց տալիս այկիդո մարտարվեստի ներկայացուցիչները, իսկ ամենաակտիվը նրանց սենսեյն էր, ով բոլորին տապալում էր ու սամուրայական կատանայով «սրախողխող էր» անում իր «թշնամիներին»:
Yerevan Mall-ի մեկ այլ տաղավարում իրական ճապոնացիները, ովքեր հենց Ճապոնիայից էին, բոլոր ցանկացողներին ծանոթացնում էին ճապոնական մշակույթի այնպիսի կարևոր էլեմենտի հետ, ինչպիսին է թեյի արարողությունը: Ի դեպ, այցելուները հյուրասիրվում էին իսկական ճապոնական թեյով, որը պատրաստված էր իսկական ճապոնական եղանակով:
Մեկ այլ տաղավարում կրկին ճապոնացիներ էին, ովքեր պատրաստակամորեն գրում էին բոլոր ցանկացողների անունները ճապոներենով և հանձնում էին նրանց:
Այս սարսափազդու սամուրայն էլ դիմավորում էր այցելուներին սննդի կետերի մոտ, որտեղ այսօր ևս ճապոնական ոգին էր ներկա և տարբեր տաղավարներում մատուցվում էին ճապոնական կերակրատեսակներ, անգամ եթե այդ տաղավարները սովորական օրերին չունեն դրանք իրենց մենյուներում:
Դե բնականաբար, էլ ի՞նչ ճապոնական մենյու, եթե չլինի սուշի :)
Yerevan Mall-ն անակնկալ ուներ նաև փոքրիկների ու ոչ միայն փոքրիկների համար: Բոլոր ցանկացողները կարող էին սովորել ճապոնական մշակույթի մեկ այլ հատկանշական տարր՝ Էկիբանա:
Yerevan Mall-ը իր քաղաքականության մասն է դարձրել իր հաճախորդներին ամեն պահի անակնկալներ ու հաճելի պահեր մատուցելը: Yerevan Mall կարելի է և կարծում ենք՝ պետք է այցելել ոչ միայն գնումներ կատարելու համար, այլ հաճելի ժամանակ անցկացնելու համար և դա կարելի է անել ինչպես միայնակ կամ մեծահասակներով, այլև փոքրիկների հետ, որովհետև Yerevan Mall-ը հաճելի պահեր է պարգևում բոլորին՝ անկախ սեռից ու տարիքից:
Ի դեպ, Yerevan Mall-ի ադմինիստրացիան այս անգամ ևս կիսվեց մեկ փոքրիկ գաղտնիքով, որով մենք էլ կկիսվենք Ձեզ հետ. Եվրատեսիլի առաջին կիսաեզրաձակիչը լուսաբանող թոք շոուն նկարահանվելու է հենց Yerevan Mall-ում և դրա հանդիսատեսը դառնալու հնարավորություն կունենա ցանկացած հաճախորդ, ով կայցելի առևտրի կենտրոն Մայիսի 6-ի երեկոյան:
Այսքանով ավարտենք մեր այս ֆոտոէքսկուրսը Yerevan Mall և սպասեք նորերին, իսկ որ ավելի լավ է՝ ինքներդ այցելեք Yerevan Mall և տեսեք այս ամենը Ձեր աչքերով:



















