Օրգանիզմի դետոկսիկացիան (թունազերծումը) սկսելու ճիշտ ժամանակն է: Ձմեռային անկանոն, խառնիճաղանջ ու ապավիտամինավորված սննդակարգի արդյունքում օրգանիզմում հայտնվում են բազմաթիվ անօգուտ, անպետք ու թունավոր նյութեր: Գարնանը այս ամենին պետք է վերջ դնել ու անցնել օրգանիզմի ամբողջական մաքրմանը: Մինչև այդ նախ պետք է իմանալ, որ բոլոր նրանք, ովքեր ունեն քրոնիկական հիվանդություններ, մինչև օրգանիզմի թունազերծմանը անցնելը պետք է անպատճառ խորհրդակցեն բժիշկների հետ, այնուհետև անցնեն «մաքրման աշխատանքների»: Մասնավորապես նրանք, ովքեր ունեն խնդիրներ մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի և երիկամների հետ:
Կիտրոն
Պատահական չէ, որ մեր բոլորի տատիկները մրսածության առաջին իսկ նշանների դեպքում մեզ կիտրոնով թեյ էին տալիս: Պատճառը այն չէ, որ նրանք կարծում են, որ վիտամին C-ն սուպեր միջոց է մրսածության դեմ: Իրականում, կիտրոնի սուպեր-ուժը նրա մի հատկության մեջ է. այն հավաքագրում է բոլոր տոքսիկական նյութերը, հատկապես ջրային խառնուրդների դեպքում և դուրս է բերում, երբ մենք օգտվում ենք սանհանգույցից: Բացի այդ, կիտրոնը մաքրում է արյունը, «ստիպում է» լյարդին ավելի լավ աշխատել:
Ճակնդեղ
Այն իրական վիտամինային պայթուցիկ է: Ճակնդեղը հագեցած է բետա-կարոտինով, ցինկով, մագնիումով, կալցիով, երկաթով, ինչպես նաև B3, B6 և C վիտամիններով: Այն օգնում է ավելի արագ քայքայել տոքսինները, նպաստում է մարսողությանն ու չեզոքացնում մնացորդները: Հարկավոր է ուտել հում վիճակում:
Խնձոր
Այս միրգը հարուստ է երկաթով: Այն արտադրում է որոշակի նյութեր, որոնք օգնում են լյարդին արագ չեզոքացնել վնասակար նյութերը: Այն նպաստում է օրգանիզմին ձերբազատվել ծանր մետաղներից և սննդային հավելումներից: Մի գնեք գեղեցիկ տեսքով, բայց անհամ խնձորները. դրանց մեջ հենց այն նյութերն են, ինչից խնձորը պետք է մեզ օգներ ազատվել, գնեք օրգանական, բնական, թեկուզ ոչ ախորժալի տեսքով խնձորը:
Կանաչ բանջարեղեն
Նրանք պարունակում են մեծ քանակությամբ քլորոֆիններ: Օգնում են ազատվել գերբիցիիտներից և պեստիցիդներից: Նրանք օգնում են արյան մաքրմանն ու օրգանիզմին հարստացնում են թթվածնով:
Սխտոր
Հում սխտորը հզոր միջոց է տարբեր վիրուսների դեմ և բնական հակաբիոտիկ է: Այն նպաստում է լյարդի աշխատանքին, արագացնում է տոկսինների քայքայման ու սննդի մնացորդների ֆիլտրացիային: Եվ այսպես, սրանք գարնանային թունազերծման համար լավագույն մթերքներն են, որոնք կարճ ժամանակում կօգնեն ազատվել տարվա ընթացքում կուտակած տոքսիններն ու շլակները: