Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը և «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլիասը Մադրիդում բարեգործական երեկո են կազմակերպել: 

Միջոցառմանը մասնակցել են թենիսիստներ Ֆելիսիանո Լոպեսը, Կառլոս Մոյան, Էնդի Մարեյը, Սերենա Ուիլյամսը, Ագնեշկա Ռադվանսկան: Ֆուտբոլիստներից մասնակցել են Սերխիո Լյուլին և Ռուդի Ֆերնանդեսը:

Միջոցառման ընթացքում թենիսիտները խաղացել են, հետո ելույթներ են եղել նաև ֆուտբոլի ու վոլեյբոլի գնդակներով: Ամբողջ հասույթը տրամադրվելու է Կասիլիասի ու Նադալի բարեգործական հիմնադրամին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել