Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ սկսված քննարկումները նոր մտորումների առիթ դարձան: Հիմա մտածում եմ, որ թերևս իմաստ ունի մի արձանախմբային պուրակ ունենալ՝ «Ինչպիսին չպետք է լինել» անունով: Ես սկսում եմ թվարկել շարքը այն մարդկանց անունների, ովքեր ճակատագրական բացասական դեր են խաղացել Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում: Դրանք տարբեր ծավալի ազդեցություններ են: Քանդակագործի խնդիրը պետք է լինի այդ մարդկանց ներկայացնել իրենց բացասական կերպարներում: Այդ մարդիկ թե հայերից են, թե՝ «ուրիշներից», թուրք, ռուս, պարսիկ, քուրդ, գուցե նույնիսկ հայ կամ հույն, բյուզանդացի: Դրանք կարող են վաղ միջնադարից լինել՝ ընդհուպ մինչև առնվազն հիսուն տարի առաջ մահացածները (հիսուն տարին, կարծում եմ, բավական ժամանակ է, որպեսզի մարդու վարքը դիտվի ժամանակի մեջ): Առաջարկում եմ չափանիշներ, դրանք կարելի է համալրել կամ դրանց կարելի է առարկել (կոնկրետ բացասական ազդեցության արարքի վկայություններ, որոնք վերլուծաբանների կողմից հիմնավոր առարկություններ չունեն) հիմնավորելու համար հղում չանել քաղաքականացված ակադեմիական պատմագրությանը:
Ես սկսում եմ նախնական ցանկը, և խնդրում եմ այն շարունակել հիմնավորումներով: Նախապես դեմ եմ Վասակ Սյունեցուն այս ցանկը գլխավորող դնելուն, բավական փաստարկված առարկություններ կան:
-Պետրոս Գետադարձ կաթողիկոս,-բագրատունյաց հարստությունը և Անի քաղաքը հանձնեց բյուզանդացիներին: Դրանից հետո եղած քաղաքական զարգացումները ոչնչով չփաստեցին այդ քայլի արդարացվածությունը;
Նադիր Շահ,-Արևելյան Հայաստանի բնակչության տեղահանողը;
-Սուլթան Համիդ - Արևմտյան Հայաստանի հայության բնաջնջման նախաձեռնողը;
-Թալիաթ, Էնվեր, Ջամալ եռյակը, - Հայոց ցեղասպանության հիմնական գաղափարակիրները և իրականացնողները;
-Լենին, Ստալին, Բերիա (ավելի փոքր ծավալով՝ գնալով փոքրացող Շահումյան, Միկոյան, Մուղդուսի: Սրանց վերաբերյալ փաստարկներ կբերեմ հաջորդիվ):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/318981958254087?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել