Ինչպես հոլիվուդյան շատ ու շատ աստղեր, հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչները ևս ցանկանում են կատարելագործվել, լինել գեղեցիկ և անթերի: Նրանցից ոմանք դա անում են զուտ շպարի միջոցով, իսկ ոմանք էլ դրա հետ մեկտեղ դիմում պլաստիկ վիրահատության, ինչը մեր օրերում լայն տարածում է գտել:
Slaq.am-ը ներկայացնում է հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների լուսանկարները՝ մինչ վիրահատությունը և դրանից հետո:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի լուսանկարներից ակներև է դառնում, որ նա հաստացրել է շուրթերը՝ դիմելով բոտեքսի:
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ևս հաստացրել է շուրթերը: Երգչուհին, բացի այդ, վիրահատել և ավելի է կատարելագործել իր քթի ձևը:
Թերևս նորություն չէ, որ երգչուհի Էմմին, դեռևս մի քանի տարի առաջ վիրահատել և զգալիորեն փոքրացրել է իր «հայկական» քիթը:
Նույն քայլին գնացել է նաև երգչուհի Նելլին:
Երգչուհի Սիրուշոն տարիներ առաջ վիրահատել է իր ականջները: Ցավոք մենք չկարողացանք գտնել մի լուսանկար, որում ավելի ակնհայտ զգացվեր տարբերությունը:
Նյութը` Slaq.am-ից