Ուր է … գոնե Խաչիկ Ասրյանի պես ազգանպաստներին «մեյդան բերեն», թե չէ…
Սովորականի պես մամուլը թերթելիս հանդիպեցի՝ քննարկվում է «Խաչիկ Ասրյանին` Արագածոտնի մարզպետ նշանակելու հարցը» կիսատեղեկատվական-կիսավերլուծական ակնարկատիպ հոդվածը, որտեղ ասվում է, որ քննարկվում է սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանին Արագածոտնի մարզպետ նշանակելու հարցը։ Այս նյութի մեջ ասվում է նաև, որ ըստ որոշ տեղեկությունների, վերջինս աշխատում է ամեն ինչ անել, որ այս հնարավորությունը մամուլում չքննարկվի` փոզմիշ չլինելու համար»: Հենց այս արտահայտության վրա էլ կցանկանայի կանգ առնել, եթե իրոք այդպիսի բան կա, և նա ամեն ինչ անում է, որ այս ինֆորմացիան չտարածվի, ապա ըստ իս, սա հերթական անգամ խոսում է նրա պարկեշտության, հավասարակշռության և համեստության մասին, բա ի՞նչ էր, ուրիշների նման «ջուրը չտեսած բոբիկանար», ֆետիշանար, ընդհակառակը, ամեն ինչ աներ, որ այս լուրը հնարավորինս շատ տարածվի, որ գոնե եթե որոշ մարդկանց մոտ դեռ մտորումներ կան՝ նշանակեն, թե չէ «ամոթու» գերի նշանակեն…:
Եթե նախագահի կողքին կանգնած դեռ մի քանի հոգի կա, որոնք իսկապես ֆանատիկորեն սիրում են այս երկիրը, պատրաստ են զոհաբերել իրենց հանուն երկրի, ապա դրանցից մեկը Խաչիկ Ասրյանն է:
Հ.Գ. Ուր է … գոնե Խաչիկ Ասրյանի պես ազգանպաստներին «մեյդան բերեն»’, թե չէ ինչքան խաժամուժ կա պաշտոններ է ստանում, մենք չենք զարմանում, բայց իրա նման տղերքի նշանակման հարցում զարմանք ենք արտահայտում: