Հաջողակ մարդիկ գիտեն, թե ինչքան կարևոր է դրական մտավոր տրամադրվածությունը՝ անկախ այն բանից, թե ինչ է կատարվում նրանց շուրջը: Ահա մի քանի մոտեցում, որոնք կօգնեն զարգացնել և պահպանել ձեր մեջ պոզիտիվ զգացողություն:
1. Սեփական առաքելության ձևակերպում:
Ցանկացած բարձունքի մեկնարկային կետը նպատակի մասին հստակ պատկերացումն է: Այն նկարագրում է, թե ինչի եք ձգտում:
2. Աֆիրմացիաներ (հաստատումներ):
Կյանքում բարձունքների հասնելու համար պետք է նախ և առաջ հասնեք դրանց ձեր գիտակցության մեջ: Դա անելու միջոցներից մեկը աֆիրմացիաներ օգտագործելն է` դրական հաստատումների կրկնումն է ներկա ժամանակով, կարծես դրանք արդեն իրականացված փաստեր են:
3. Նպատակի նկարագիր:
Հարվարդի համալսարանի շրջանավարտների բավական հայտնի ուսումնասիրությունը ցույց է տալիս նպատակների ձևակերպման հզորությունները: Ըստ հետազոտությունների` շրջանավարտների միայն 3 տոկոսն ունեին հստակ ձևավորված և գրված անձնական նպատակներ:
20 տարի անց հետազոտողները ֆիքսեցին, որ այդ խմբի անդամները կուտակել են ավելի շատ նյութական հարստություն, քան մյուս 97 տոկոս շրջանավարտները միասին վերցրած:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=267336980114355&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել