Ամեն տարի այս օրը յուրահատուկ եմ անցկացնում: Այս անգամ վերջին պահին որոշեցի, 2 օրում ֆիլմ պատրաստեմ Այրտոնի մասին: Չէ որ նրան այստեղ քչերն են ճանաչում եւ չգիտեն, թե ինչպիսի մեծություն է նա: Օրերս ընկերներիցս մեկը պատմեց, որ համացանցում մի ծիծաղելի գրառման է հանդիպել: Մեկը, տեսնելով որ Բրազիլիայի բոլոր ժամանակների լավագույն մարզիկը Այրտոն Սեննան է, ասել է. .«Չհասկացա, ո՞վ է այս Սեննան, բա Պելե՞ն: Ոնց կարա ֆուտբոլի հայրենիքի լավագույն սպորտսմենը լինի ոչ թե Պելեն, այլ ինչ-որ Սեննա, որի անունն առաջին անգամ եմ լսում»: Անկեղծ ասած շատ ուրախացա, որ նման գրառում իմ աչքի տակով չի անցել, հակառակ դեպքում վստան եմ, որ ինձ չէի չզսպեյի, քանի որ դա ինչու չէ նաեւ վիրավորանք է իմ եւ մասնագիտությանս հանդեպ: Ուստի եւ հուսով եմ, որ այս ֆիլմս շատ մարդկանց կօգնի հասկանալ, թե ինչու է Այրտոն Սեննան Բրազիլիայի լավագույն մարզիկը, ինչու է նա յուրաքանչյուր հարցման արդյունքում ճանաչվում պատմության լավագույն ավտոարշավորդը եւ ինչու, արդեն 20 տարի իր մահկանացուն կնքելուց հետո, Սեննա ազգանունն ավելի շատ է հիշատակվում, քան շատ կենդանի եւ տիտղոսակիր մարզիկներինը: Չգիտեմ` ինչպես է ստացվել, հաշվի առնելով այն 48 ժամերը, որոնք տրամադրությանս տակ էին, բայց խորհուրդ եմ տալիս ամպայման դիտել: Համենայնդեպս, արդեն ուրախ եմ նրա համար, որ հասցրեցի այն պատրաստել Մայիսի 1-ին: 20 տարի առանց հրաշագործի... Այրտոն Սեննա
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alex.yenoqyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել