Սառնարանը բացառիկ գյուտ է, որն օգնում է պահպանել մթերքի թարմությունը, բայց ոչ բոլոր, այսպես ասած, մթերքներն են, որոնք այնտեղ տեղ ունեն: Կան մթերքներ, որոնք պետք է պահպանել կոնկրետ ջերմաստիճանային պայմաններում:

Մի քանի մթերք, որ արգելվում է պահել սառնարանում.

«Հաց»

Հացն այնպիսի սննդամթերք է, որը չի կարելի պահել սառնարանում: Այն չի պահպանի իր թարմությունը, ընդհակառակը՝ կնպաստի չորանալուն: Հացը պահպանելու ամենահուսալի տարբերակը սենյակային ջերմաստիճանն է, որտեղ 4 օրից ավել պահել չի կարելի: Նաև պետք է նշել, որ ամբողջը կտրատել չի կարելի. երկար պահպանելու համար ցանկալի է լինեն ամբողջական կտորներ:

«Սխտոր»

Սխտորը ցածր ջերմաստիճանում չի կարելի պահել: Այն հրաշալի պահպանվում է չոր տեղում 2-3 ամիս: Պարտադիր այդ պահպանվող տեղում պետք է միջանցիկ քամի լինի, այդպիսով այն իր թարմությունը ավելի երկար կպահպանի: Կծու սոուս ընդունված է սոուսներն ու համեմունքները պահպանել բացառապես սառնարանում: Բայց պետք է ասել, որ դրանց բաղադրության մեջ մտնող հավելանյութերի՝ քացախի, շաքարի և աղի պատճառով դրանք չի կարելի պահել սառնարանում: Կծու սոուսը նույնպես չի թույլատրվում պահել սառնարանում, դրանք պահարանում ավելի լավ են պահպանվում:

«Կարտոֆիլ»

Սառնարանը կարտոֆիլի տեղը չէ: Գլխավոր պատճառը ջերմաստիճանն է, բայց պետք է ասել, որ նույնիսկ +7 աստիճանի դեպքում էլ այն չի կարելի պահել: Կարտոֆիլի, այսպես ասած, լավագույն պահոցը պահածոների պահարանն է, բայց հիշեք, որ վատ չէր լինի, եթե այն մինչև պահարանում դասավորելը փաթեթավորեք թղթով:

«Լոլիկ»

Սառնարանում լոլիկը դառնում է ուտելու համար ոչ պիտանի մթերք: Իհարկե, չի արգելվում այն սառնարանում պահել, բայց այդ դեպքում համը փոխվում է, այն առաջվանը չի կարող լինել: Լոլիկը պետք է պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

«Սոխ»

Սոխը լավագույնս պահպանվում է ցանցե տոպրակներում, ինչը հնարավորություն է տալիս օդի անընդհատ ներթափանցում: Սառնարանում սոխի նեխելու հավանականությունը մեծ է: Ամենալավ տարբերակը սոխի պահպանման համար մթությունն է: Այդպիսով՝ այն պահպանում է նաև իր համը:

«Սուրճ»

Շատերի կարծիքով սառնարանը սուրճի պահպանման համար ամենալավ տարբերակն է: Իրականում դա նրա տեղը չէ: Սառնարանում այն կորցնում է իր համային որակները: Բացի այդ, այն իր ուժեղ հոտի պատճառով կարող է փոխել սառնարանում պահվող մյուս մթերքների համը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել