Թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք մազերը լվանալու մասին: Իրականում դա շատ պատասխանատու գործ է: Մազերի տնային խնամքն առաջին հերթին դրանք պարբերաբար լվանալն է: Եթե մենք ճիշտ չլվանանք մազերը, կվնասենք գլխամաշկը, ինչն էլ կարող է դառնալ առողջական խնդիրների պատճառ: Ընդ որում, շատ կարևոր է, թե մազերը լվանալու նախապատրաստական գործընթացը, թե դրանից հետո:
1. Լվանալուց առաջ սանրեք մազերը, որպեսզի ընթացքում չխճճվեն: Կարելի է թեթև մերսել գլխամաշկը մոտ 10 րոպե, որի ընթացքում լավանում է արյան հոսքը դեպի գլխուղեղ:
2. Մինչև մազերին շամպույն քսելը, մազերը լվացեք առատ ջրով: Այսպիսով՝ կպաշտպանեք դրանք վնասակար մանրէներից: Թաց մաշկը չի թողնում, որ այդ մանրէները ներթափանցեն մաշկի մեջ:
3. Եթե օգտագործում եք փափկեցնող բալզամներ կամ դիմակներ, մի քսեք այն ողջ մազերի երկայնքին, հատկապես մազարմատներին: Բացի այն, որ դա վնասում է գլխամաշկը, նաև ծանրացնում է մազերն ու նպաստում շուտ կեղտոտվելուն:
4. Մազերը սրբիչով մի չորացրեք, այդպիսով դուք վնասում եք դրանք: Հաճախակի փոխեք ձեր սրբիչը, որովհետև այն իր մեջ պահում է բակտերիաներ, որոնք արագ բազմանում են:
5. Լվանալուց հետո մազերը ցողեք սառը ջրով, այն նեղացնում է գլխի ծակոտկենները և տալիս մազերին առողջ փայլ: