37209941in.am-ը գրում է.

Բրիտանացի գիտնականները նոր հետաքրքիր եղանակ են գտել Կայմանյան կղզիներում վտանգավոր դենգե տենդի տարածման դեմ պայքարում: Նրանք ոչնչացնում են Aedes Aegypti մոծակների էգերին գենետիկորեն մոդիֆիկացված արուների բանակի միջոցով: Հենց էգ մոծակներն են սնվում մարդու արյամբ ու այդկերպ դառնում վտանգավոր հիվանդության տարածողներ՝ հայտնում է ITAR-TASS-ը:

Փորձի նախաձեռնողը բրիտանական բիոտեխնոլոգիական Oxitec ընկերությունն է: Դրա էությունն այն է, որ մուտանտ արուները էգերի հետ շփման ժամանակ նրանց օրգանիզմ են մտցնում մոդիֆիկացված գեն, որը դառնում է էգերի մահվան պատճառ:

7 ամսում Aedes Aegypti-ի էգերի ավելի քան 80 տոկոսը անհետացել է կղզիների այն շրջանից, որտեղ կատարվել են փորձերը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարեկան դենգեով հիվանդանում է ավելի քան 100 մլն մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել