«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անդրադարձել է այն փաստին, որ Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչման համար իր թիմից պայքարելու են միանգամից երեքը՝ ինքը, Տիագո Սիլվան եւ Տիագո Մոտան։

Նշենք, որ փարիզյան ակումբի երեք ներկայացուցիչներից բացի, Լիգա 1-ի մրցանակին հավակնում է նաև «Մոնակոյի» ֆուտբոլիստ Համես Ռոդրիգեսը։

-Կարծում եմ՝ հիանալի մրցաշրջան անցկացրինք: Հնարավոր 5 մրցանակներից մենք կարողացանք հասնել երեքին. հենց այդքան էլ կանխատեսել էինք:

Շատ եմ ցանկանում, որ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը լինի մեր թիմից որեւէ մեկը,- ասել է ՊՍԺ-ի շվեդ գոլահարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել