Շնորհավոր Մայիսի 1: 
Բոլորս մայիսմեկյան տոնը ճանաչում ենք և գիտենք, որպես աշխատանքի և աշխատավորի օր, սակայն ամեն տարվա մայիսմեկյան միջոցառումներին, տեղեկատվական հոսքերին հետևելով, չգիտես ինչու, խորհրդային հիշողություններ են արթնանում: Ի դեպ այդ հիշողություններն արթնանում են խորհրդային տարիներին ապրածների մոտ, իսկ նոր սերնդի մոտ հիշողություն չէ, այլ այդ հիողության գեներացում: 

Մի կողմից սա նշանակում է որ աշխատանքը համարվել է արժեք խորհրդային տարիներին, հետևաբար նախկին և ներկա աշխատավորների տոնական հիշողությունները առավել արմատավորված են, իսկ մյուս կողմից աշխատանքի և աշխատավորի արժեքն այսօր ոչ թե բուն աշխատանքն է, որն ուղղված է մեծ հաշվով երկրի զարգացմանը, այլ փողը, շահույթը, որի մեջ երկրի զարգացմանն ուղղված լինելու միտքն մղված է երկրորդական պլան: 

Կարծում եմ մայիսմեկյան տոնը մենք ոչ միայն պետք է հիշենք այլ այն նորացնենք, աշխատանքի արժևորման նոր շունչ հաղորդենք, որպեսզի Մայիսի 1-ը, ինչպեսև մնացած տոները, չընկալվեն լոկ տունը մնալու օրեր: Տոնը ես ընկալում եմ համատարած քեֆ ուրախություն, խնջույք, իսկ այսօր այն քնելու, տունը նստելու օր է ցավոք: 

Նկարում խորհրդային տարիներին Երևանի Լենինի հրապարակն է, այսօրվա Հանրապետության հրապարակը:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել