Երեկ Գառնիում :
Մեքենաներին կայանատեղին հսկող տղամարդը հաշվիչ դրամարկղը թոկով վզից կախ հսկում է կայանատեղին: Ինչու էր կախել վզից, էդպես էլ չհասկացա:
Տաճարը տեսնելու համար մուտքի տոմս պիտի գնել:
Հայաստանի քաղաքացու համար 200 դրամ էր կարծեմ, իսկ ոչ քաղաքացու համար` 1500 դրամ:
Ամուսինս հայի արտաքին չունի: Ոչ էլ անձնագիր կար մոտը: Ասում եմ, բա քո գումարը ո՞նց գանձեցին՝ 200, թե 1500:
Ծիծաղում ա` մոլ մաքուր հայերենով եմ խոսում, էդքանն էլ հերիք էր:
Ու մի պահ էլ կա` կարող ա մաքուր հայերենով ես խոսում, բայց հո հագ ու կապից, մակարդակով կամերայից, անհոգ տեսքից ու ոչ տխուր աչքերից էլ հո կերևա, թե էս հայը որտեղ ա բնակվում:
Համենայն դեպս, մոտ 15 րոպե կանգնած էինք, ոչ մեկից անձնագիր չուզեցին:
Աչքերով «чeтки» սքան էին անում ու գումարի չափը որոշում:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/782410.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել