Երեկ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հայտարարել ա, թե ինքը ՉԻ հիշում, որ հանրապետական մեծամասնությունը 90-ականները գնահատած լինի որպես «ցրտի ու մթի» տարիներ՝ ավելացնելով` «ՄԵՐ գնահատականով և կոնկրետ իմ գնահատականով դա ՀԱՂԹԱՆԱԿԻ տարիներ էին»:
Մեկ ու կես տարի առաջ էլ Սերժը իր ելույթում, խոսելով 90-ականների մասին, հայտարարել էր հետևյալը` «Անկախության առաջին հինգ տարիներին մեր ժողովուրդը ծանրագույն փորձությունների ԴԻՄԱԿԱՅԵՑ: ՀԱՂԹԱՆԱԿ կերտեց պարտադրված պատերազմում: Ավերվող տնտեսության փլատակներից ազատական տնտեսության ՀԻՄՔԵՐ ԴՐԵՑ: ՍՏԵՂԾԵՑ անկախ երկրին բնորոշ պետական կառույց, քաղաքական հաստատություններ, ստեղծեց ԲԱՆԱԿ: Հաճախ բոլոր կողմերից շրջափակված, երբեմն` աշխարհից լիովին կտրված, փակ սահմանների ներսում կարողացավ իր զավակների մտքով ու եռանդով ԱՌԱՋ շարժվել»՝ ավելացնելով «Անկախության առաջին տարիները ՄԱՔԱՌՈՒՄԻ ու ՊԱՅՔԱՐԻ, ՍՏԵՂԾՄԱՆ ու ՁԵՎԱՎՈՐՄԱՆ տարիներ էին: Հենց այդ տարիներին հայ ժողովուրդը սաղմնավորեց ապագա տասնամյակների ընթացքում մեր կյանքի ու գործունեության հիմնական կռվանները: Ամենայն ԼԱՎՆ ու ԲԱՐԻՆ»:
Ախտորոշման (դիագնոզ) հարց ա ընդամենը: Պարզվում ա՝ բացի մնացյալ արատներից, ՀՀԿ-ականները նաև սկլերոզով են տառապում: Սկզբից նկատվեց Սերժի մոտ, այժմ արդեն` մնացածի:
ՀՀԿ-ականների հիշողությունը թարմացնելու համար ընդամենը մեջբերեմ 90-ականների մասին 2007թ.-ի Սերժի ելույթից մի հատված. Տեր-Պետրոսյանը «սեփական կամքով լքեց գլխավոր հրամանատարի իր դիրքերը` թողնելով ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ եզրին հասած ժողովուրդ, ՔԱՅՔԱՅՎԱԾ տնտեսություն, ԱՆԱՌՈՂՋ բարոյահոգեբանական մթնոլորտ, ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆ տրամադրություններ» (10.11.2007թ): Իհարկե, ցանկության դեպքում բազմաթիվ նմանատիպ գնահատականներ կարելի ա գտնել` արտահայտված քոչարյանասերժական իշխանությունների կողմից:
Այնպես որ, ՀՀԿ-ականների մոտ ոչ թե ուղղակի «վերաբերմունք» ա փոխվել, այլ այդ հարցի վերաբերյալ բացահայտ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ա տեղի ունեցել ինչ-ինչ պատճառներից ու հաշվարկներից ելնելով: