Դիտեցի Արմեն Աշոտյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է: 
«Ծառուկյանն էլ է մերը, Փաշինյանն էլ է մերը, Զոհրաբյանն էլ է մերը, մենք էլ իրենցն ենք»: 
Ես անկեղծ ցանկություն չունեմ խառնվելու «Կլեոպատրա»-«Կեսար» հարաբերությունների մեջ, և մեծ հաշվով, ինձ չի էլ հետաքրքրում՝ կուզենա՞ արդյոք Ծառուկյանը, որ ԲՀԿ-ում մի Աշոտյան ավել լինի: Հասկանում եմ նաև, որ ամեն պատեհ և անպատեհ առիթով հակառակ կողմում կանգնած Փաշինյանի ազգանունն ասելիս պրն. Աշոտյանը փորձում է իր խոսքին կշիռ հաղորդել և համոզիչ թվալ: 
Բայց մի բան, անկեղծ, անհասկանալի է:
Երբ ասում է «մենք», ո՞ւմ նկատի ունի: Ովքե՞ր են իրանք, քանի՞սն են իրանք և ո՞վ իրանք չեն: Արդյո՞ք իրանք դա նաև Տիգրան Սարգսյանն է, թե «մենքը» դա արդեն միայն Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանն են, որքանով իրանք Սաքուլիկ են և որքանով վերջապես իրանք Սաքուլիկենցն են: Եվ վերջապես, եթե կանք մենք, ապա ովքեր եք դուք:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել