Ռ.Թովմասյան. Նոստալգիկ նոթեր. Մայիսի 1-ը երեկ ու այսօրPanorama.am-ը գրում է.

«Ես էլ քեզ եմ շնորհավորում, աղջիկ ջան, պապիկիդ, ծնողներիդ, բոլորիդ եմ շնորհավորում մայիսի 1-ի կապակցությամբ…. Մայիսի 1….»: Ահա այսպես սկսվեց այս ոչ աշխատանքային, նախկինում բավականին տոնական, իսկ այսօր միայն նոստալգիկ հուշերով ողողված տոնական առավոտվա առաջին հարցազրույցս, որի հերոսը Հայաստանի կոմկուսի նախկին ղեկավար Ռուբեն Թովմասյանն է: Ու թեև դրսում արևոտ եղանակ է, բայց կոմունիստ մեր զրուցակիցը իր ամեն խոսքի, ամեն բառի մեջ ցավ, ափսոսանք էր ներդնում` ինչ ունեինք և ուր ենք հասել:

«Այս տոնը հիմնադրվել է 1886թ-ին, անցել բավականին բարդ ճանապարհ մինչև 1917թ, երբ արդեն եղել է աշխատավորների իշխանությունը: Դրանից հետո մայիսի 1-ը նշվել է ավելի լայն թափով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Սովետական Հայաստանում, որտեղ առաջին անգամ այս տոնը նշվել է 1919թ-ին` աշխատավորությունը ոտքի կանգնեց տիրող կարգերի դեմ»,- հիշում է Ռ.Թովմասյանը: 

Առանց ընդմիջելու նա հիշեցրեց, որ Սովետական Հայաստանի Երևանում կար ինը շրջան, որոնք ամենքն իր հերթին մայիսի 1-ին Լենինի հրապարակի տրիբունայի առջև զեկուցում էին, թե ինչ հաջողությունների են հասել և հերթով այդ հրապարակով անցնում էին արդյունաբերական շրջանների ներկայացուցիչները, որոնք տանում էին իրենց արտադրատեսակները` ցուցադրելով, թե ինչ արդյունքներ են գրանցել մայիսի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.

«Իսկ դա բավականին լուրջ հաջողություններ էին, Հայաստանը աշխարհի 120 երկիր էր արտահանում իր արտադրանքը` այդ թվում և շատ զարգացած կապիտալիստական երկրներ»,- նշում է մեր զրուցակիցը:

Հիշողությունները գնալով թարմանում են, զրուցակցիս ձայնը լսելով հասկանում եմ` հուշերը այս պահին կարմիր գույնով են ողողվում, Սովետական Հայաստանի բույրն են ստանում ու մի տեսակ կարծես հին կինոֆիլմ ես դիտում….

«Այնուհետև անցնում են երկաթուղայինները, գիտությունների ակադեմիան` Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ, այնուհետև գալիս էին բուհական շրջանները` Երևանի 13 բուհերում սովորում էին 60 հազար երիտասարդ աղջիկներ ու պատանիներ: Գալիս էին մեր փառապանծ սպորտսմենները` Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, Վլադիմիր Ենգիբարյան, Յուրի Վարդանյան, Աիդա Մելնիկ, Իգոր Նովիկով… դրա հետ միասին անցնում էր ամբողջ մեր պիոներիան, ապագան մեր երկրի, որ զեկուցում էր իր պատրաստակամությունը և դպրոցներում լավ սովորելու նպատակը…. Կարմիր, գեղեցիկ վզկապներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել