«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին գոհ չէ այն մտքից, որ թիմը կարող է գլխավորել Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: Եթե նման բան տեղի ունենա, ապա հարձակվողը կարող է որոշել հեռանալ ակումբից: Այս մասին գրում է «Sportsmole.co.uk»-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստին անհանգստացնում է հատկապես հոլանդացի մարզչի լավ հարաբերությունները իր հոլանդացի խաղընկեր Ռոբին վան Պերսիի հետ:

Ռունին մտավախություն ունի, որ Վան Գալի՝ թիմը գլխավորելուց հետո ինքը կարող է հայտնվել պահեստայինների նստարանին: Նման բան արդեն պատահել է, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը: Այդ ժամանակ Ռունին անգամ պահանջում էր, որ իրեն տրանսֆերի հանեն:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել