Քանի որ եվրոպացիները արդեն բացահայտել են իրենց երկրներում ապաստան փնտրող հայերի համասեռամոլության առեղծվածը, ուստի առաջարկում եմ եվրոպական երկրներ «քոչողներին» դիմել հետևյալ քայլերի.
1. Մի քանի հոգով (4-5) դուրս եք գալիս Օպերայի բակ զբոսնելու և պահում եք Ձեզ այնպես , որ գրավեք ոստիկանական պարեկների ուշադրությունը:
2. Ոստիկանների ուշադրությունը գրավելուց հետո պարզ ցույց եք տալիս, որ թքած ունեք նրանց վրա և շարունակում եք անկարգ բաներ անել:
3. Երբ ոստիկանները փորձեն Ձեզ կարգի հրավիրել (իսկ դա անպայման տեղի կունենա) Դուք սկսում եք աղմկել և հասարակության ուշադրությունը հրավիրել եք Ձեզ վրա (ոստիկաններին ոչինչ չի մնա անելու, քան Ձեզ կալանավորելը և «բաժին» ուղեկցելը)
4. Ըմբոստացեք և մի ենթարկվեք ոստիկանների հրահանգներին, վիճեք նրանց հետ, ստիպեք նրանց ուժ գործադրել Ձեր նկատմամբ (զգույշ եղեք , որ ոստիկանի քիթը կամ մարմնի մի այլ հատված չջարդեք)
5-րդ-ը և ամենակարևորը քայլը, երբ սկսեն Ձեզ կալանավորել բարձր ձայնով բացականչեք «Լևոն , առաջնորդ» և «Սերժիկ հեռացիր»
այսքանից հետո, Դուք մի 2-3 օր կանցկացնեք ոստիկանական բաժանմունքում , որից հետո հանգիստ կարող եք դիմել եվրոպական որևէ երկրի դեսպանատուն՝ քաղաքական ապաստանի խնդրանքով:
P.S. 2-րդ քայլից հետո, Օպերայի մոտ հաստատ կգտնվեն մի քանի «Գագիկ Շամշյան»-ներ և ձեր հերոսությունները ակնթարթորեն կհայտնվեն ինտերնետում, ավելին՝ ՀԱԿ-ի մի քանի հաստագլուխ անդամներ իսկույն մամուլի ասուլիս կհրավիրեն և Ձեզ կանվանակոչեն «ՀԱԿ ակտիվիստներ» և «քաղբանտարկյալներ» :
P.S.2 Զգուշացնում եմ, որ ոստիկաններին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքում Դուք մի քանի օրվա փոխարեն կկալանավորվեք մի քանի տարով, այնպես որ զգույշ եղեք:
P.S.3 այստեղ շարադրված դեպքերի համընկնումը նախկին նմանատիպ դեպքերի հետ ամբողջովին պատահական է, սա ընդամենը իմ «երևակայության» արդյունքն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aspirin.am/posts/340398032708881
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել