Մադրիդի «Ատլետիկոյի» եւ Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների առանցքում:

Այս տեղեկությունը փոխանցում է իսպանական մամուլը եւ հավելում, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մտադիր է պաշտպանական օղակում կյանքի կոչել Գոդին-Կոմպանի համագործակցությունը:

28-ամյա ուրուգվայցուն իրենց կազմում են ցանկանում տեսնել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին», սակայն Պելեգրինիի գլխավորած թիմի հնարավորությունն ավելի մեծ է գնահատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել