giraffe manor hotel nairobi kenya africa safari (4)

Ձեզ երբևէ բախտ վիճակվե՞լ է նախաճաշել ընձուղտների հետ: Եթե ոչ, ուրեմն ճիշտ ժամանակն է այցելել «Ընձուղտների կալվածատուն»: Դեռևս 1930-ականներից «Ընձուղտների կալվածատունը» Նայրոբիի ամենահայտնի պատմական կառույցներից է: 57 հեկտար տարածության վրա սփռված այս կալվածատուն-հյուրանոցի մոտակայքում բնակվում է ընձուղտի ամենավտանգված տեսակներից մեկը, որը հայտնի է Giraffa camelopardalis rothschildi անվանմամբ: Հաջողակ այցելուները, ովքեր հանգրվանում են «Ընձուղտների կալվածատանը», ընձուղտների ընկերակցությամբ են վայելում իրենց համեղ նախաճաշը: Ընձուղտները սիրում են առավոտյան ուտելիք թռցնել հյուրանոցի այցելուների սեղանից, դե իսկ այցելուներն այնքան էլ դեմ չեն դրան: Սկզբում այս շինությունը կառուցվել է իբրև ընտանեկան առանձնատուն, հետագայում այն գնվել է Ջոք ու Բեթի Լեսլի-Մելվիլների կողմից: Նրանք ողջ աշխարհում հայտնի են բնաջնջման եզրին հայտնված կենդանիների պաշտպանությանն ուղղված իրենց ջանքերի շնորհիվ: Լեսլի-Մելվիլները հիմնել են Վայրի կենդանատեսակների պաշտպանության աֆրիկյան հիմնադրամը, որի աշխատակազմի ակտիվ ջանքերի շնորհիվ Giraffa camelopardalis rothschildi տեսակի ընձուղտների թիվը վերջին տարիներին զգալիորեն ավելացել է: Ընձուղտների կալվածատունը գտնվում է Քենիայի Նայրոբի քաղաքում: Կալվածատանը կա 10 սենյակ: Այն կարող է հյուրընկալել մինչև 25 այցելուի: Այս կալվածատանը կանգ են առել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Միք Ջագգերը, Էվան Մաքգրեգորը, Ռիչարդ Բրենսոնը և այլք:  

giraffe manor hotel nairobi kenya africa safari (7)

giraffe manor hotel nairobi kenya africa safari (9)

giraffe manor hotel nairobi kenya africa safari (11)

giraffe manor hotel nairobi kenya africa safari (16)

giraffe manor hotel nairobi kenya africa safari (14)

IMG_4921

giraffe manor hotel nairobi kenya africa safari (12)

giraffe manor hotel nairobi kenya africa safari (15)

IMG_4889

giraffe manor hotel nairobi kenya africa safari (8)

giraffe manor hotel nairobi kenya africa safari (5)

giraffe manor hotel nairobi kenya africa safari (10)

IMG_5037

giraffe manor hotel nairobi kenya africa safari (13)

giraffe manor hotel nairobi kenya africa safari (6)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել