ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Չակ Հեյգելը և Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է «BBC» լրատվական գործակալությունը:

Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ ամերիկացի նախարարը Շոյգուի կողմից հավաստիացումներ է ստացել, որ Մոսկվան մտադիր չէ ներխուժել Ուկրաինա: Հեյգելը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ներսում Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությունը և զգուշացրել է ռուս գործընկերոջը, որ «շարունակվող ագրեսիան ավելի կմեկուսացնի Ռուսաստանին և կհանգեցնի հետագա դիվանագիտական ու տնտեսական ճնշումների»:

Բացի այդ, Հեյգելը խնդրել է Ռուսաստանի աջակցությունը ԵԱՀԿ յոթ ռազմական դիտորդներին ազատելու հարցում, որոնց, ըստ Պենտագոնի, իրենց մոտ են պահում Ուկրաինայի արևելքի ռուսամետ ապստամբները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել