15:50 , 29 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Չակ Հեյգելը և Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է «BBC» լրատվական գործակալությունը:
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ ամերիկացի նախարարը Շոյգուի կողմից հավաստիացումներ է ստացել, որ Մոսկվան մտադիր չէ ներխուժել Ուկրաինա: Հեյգելը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ներսում Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությունը և զգուշացրել է ռուս գործընկերոջը, որ «շարունակվող ագրեսիան ավելի կմեկուսացնի Ռուսաստանին և կհանգեցնի հետագա դիվանագիտական ու տնտեսական ճնշումների»:
Բացի այդ, Հեյգելը խնդրել է Ռուսաստանի աջակցությունը ԵԱՀԿ յոթ ռազմական դիտորդներին ազատելու հարցում, որոնց, ըստ Պենտագոնի, իրենց մոտ են պահում Ուկրաինայի արևելքի ռուսամետ ապստամբները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ