1in.am-ը գրում է.
«Պատերազմի մեջ ենք, երեկ լավ առաջացանք, արդեն քանի օր է՝ պատերազմում ենք: Թե դա քանի օր կտևի՝ մեկ, թե տասը, չեմ կարող ասել, բայց բավականին բլուրներ ենք հաղթահարել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը:
Քաղաքապետը հերքեց երեկ լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե քեսաբահայերը կարող են վերադառնալ իրենց տները, քանի որ սիրիական բանակը Քեսաբում է, և տարածքն ազատագրվել է:
«Քեսաբահայերին դեռ չի հայտարարվել, որ վերադառնան իրենց տները, այդպիսի բան չկա, մենք պատերազմում ենք: Գուցե 10 օրից սկսեն վերադառնալ, առաջընթացը, սակայն, անխուսափելի է, գնալով ավելի ու ավելի ենք առաջանում»,- ասաց Վազգեն Չափարյանը: Իսկ քեսաբահայերը հիմնականում շարունակում են մնալ Լաթաքիայում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1271494.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



