Քեսաբահայերը դեռ չեն կարող վերադառնալ իրենց տները. մարտերը շարունակվում են


15:10 , 29 ապրիլ, 2014

1398704339_0_99bfd_a7382798_l1in.am-ը գրում է.

«Պատերազմի մեջ ենք, երեկ լավ առաջացանք, արդեն քանի օր է՝ պատերազմում ենք: Թե դա քանի օր կտևի՝ մեկ, թե տասը, չեմ կարող ասել, բայց բավականին բլուրներ ենք հաղթահարել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը:

Քաղաքապետը հերքեց երեկ լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե քեսաբահայերը կարող են վերադառնալ իրենց տները, քանի որ սիրիական բանակը Քեսաբում է, և տարածքն ազատագրվել է:

«Քեսաբահայերին դեռ չի հայտարարվել, որ վերադառնան իրենց տները, այդպիսի բան չկա, մենք պատերազմում ենք: Գուցե 10 օրից սկսեն վերադառնալ, առաջընթացը, սակայն, անխուսափելի է, գնալով ավելի ու ավելի ենք առաջանում»,- ասաց Վազգեն Չափարյանը: Իսկ քեսաբահայերը հիմնականում շարունակում են մնալ Լաթաքիայում: