Panorama.am-ը գրում է.
1988թ. երկրաշարժից հետո միջազգային կազմակերպությունները որոշեցին հատուկ ջոկատներ ստեղծել` փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, ձևավորվեց INSARAG-ը(International Search and Rescue Advisory Group), որի անդամները հիմնականում եվրոպական երկրները ներկայացնող վերապատրաստում անցած հատուկ խմբեր են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
«2012 թվականին հայտ ենք ներկայացրել, որպեսզի մեր երեք խմբերը նույնպես այդ կազմակերպության անդամ դառնան: Եթե ինչ-որ երկրում աղետ տեղի ունենա, նրանք մեկնելու են այնտեղ: Այդ խմբերն են «Շիրակը», «Սյունիքը» և «Երևանը»»,-ասաց նախարարը:
Ըստ նրա` այդ խմբերը մինչ 2015թ. արդեն անդամ կլինեն INSARAG-ին, քանի որ վերապատրաստում են անցել, համապատասխանում են բոլոր չափանիշներին և տիրապետում են մի քանի լեզուների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



