«Մեր մանկության տանգոն» -հայկական թատերգական կինոնկար է, որը լույս է տեսել 1985 թվականին: Ռեժիսոր և սցենարի հեղինակն է Ալբերտ Մկրտչյանը:
Սյուժե: Անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել:
Նկարահանող անձնակազմ:
ռեժիսոր - Ալբերտ Մկրտչյան սցենարիստ - Ալբերտ Մկրտչյան օպերատոր - Ռուդոլֆ Վաթինյան մոնտաժ - Ս. Գաբրիելյան երաժշտությունը - Տիգրան Մանսուրյան դեկորացիաները - Ռաֆայել Բաբայան, Գագիկ Բաբայան հնչյունային ռեժիսոր - Յուրա Սայադյան
Դերասանական անձնակազմ:
Մհեր Մկրտչյան - Ռուբեն Գալյա Նովենց - Սիրանույշ Էվելինա Ադամյան - Վարդուշ Ազատ Գասպարյան - Մեսրոպ Նարինե Բաղդասարյան - Ռուզան Ս. Սարգսյան - Արմեն Աշոտ Գևորգյան - Գագիկ Ա. Նալբանդյան - Աշոտ Ա. Գյոդակյան - Սերոբ Մ. Կարապետյան - Արփենիկ Է. Պետրոսյան - Քնար Ռ. Մկրտչյան - Եղիշ Վ. Մովսիսյան - Սվասյան Ա. Հովհաննիսյան - Զարզանդ Վ. Հակոբյան - Մելքոնյան Ք. Բարսեղյան - քննիչ
Հետաքրքիր փաստեր:
Ֆիլմը ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին: Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին: Ալբերտ Մկրտչյանը խոստովանում է, որ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների համար: Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ ուղղակի Գյումրիի տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է: Ֆիլմը դիտել են նաև ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Մեքսիկայում, Եվրոպայում և ԽՍՀՄ-ի երկրներում: