ArmnewsTV.am-ը գրում է

Սուրբ Պետրոսի տաճարում Կաթոլիկ եկեղեցին երանելի է հռչակում Հովհաննես 23-րդին ու Հովհաննես Պողոս 2-րդին ու նրանց հայտարարել սրբեր:

Կաթոլիկ եկեղեցին նոր սրբեր ունի

Ամբողջ աշխարհի, մասնավորապես, երկրագնդի միլիոնավոր կաթոլիկների ուշադրությունը սևեռված է Վատիկանում տեղի ունեցող կանոնիզացման` կրոնական շքեղ արարողության վրա: Հարյուր հազարավոր ուխտագնացներ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի մատույցներում են անցկացրել ամբողջ գիշեր: Ժամանակակից տեխնոլոգիաների հաշվարկով, միջոցառման ամբողջ լսարանը գերազանցում է 2 միլիարդը: Կաթոլիկության հոգևոր կենտրոն` Վատիկան են ժամանել երկրագնդի տարբեր ծագերից: Մարդիկ հիացած են ու մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ սպասում են միջոցառմանը:

Սուրբ Պետրոսի հրապարակ: Չորս Հռոմի պապերի օր: Այս խորագրով են այսօր կանոնիզացման արարողությունն անցկացնում Կաթոլիկ եկեղեցու գործող հովվապետ Ֆրանցիսկոս առաջինն ու Հռոմի նախորդ պոնտիֆիկոս Բենեդիկտոս 16-րդը: Կրոնական միջոցառումն ինքնին յուրահատուկ է ու աննախադեպ, քանի որ սրբադասվում է միաժամանակ երկու Հռոմի պապ, որոնք ոչ թե դարերից եկած հովվապետեր են, այլ ժամանակակիցներ: 

Կաթոլիկ եկեղեցու ամեն մի հովվապետ չի կարող սրբադասվել: Երկու Հռոմի պապերն իրոք ընտրյալներ են: Սրբերի շարքին դասվել կարող են այն հովվապետերը, որոնք գահակալման տարիներին կարողացել են առնվազն երկու հրաշք գործել: 26 տարի գահակալած Հովհաննես Պողոս 2-րդը 20-րդ դարի ամենահայտնի ու սիրված Հռոմի պապն էր: Նրա օրոք ոչ միայն կրկին վերելք ապրեց կաթոլիկությունն, այլև կաթոլիկ աշխարհում հավատը վերականգնվեց: Հովհաննես Պողոսի ուժն այնքան հզոր էր, որ նրա մահից անմիջապես հետո կաթոլիկները պահանջեցին անմիջապես սրբացնել նրան: Հովհաննես Պողոս 2-րդի սրբադասմանը հիմք է ծառայել երկու հրաշքները, որոնք կատարվել են նրա շնորհիվ: Հովվապետի անունով աղոթքների շնորհիվ պարկինսոն հիվանդությունից ապաքինվել է ֆրանսիացի միանձնուհին: Վատիկանի հատուկ հանձնաժողովն արձանագրել է երկրորդ հրաշքը: Գլխուղեղի մահացու հիվանդությունից բուժվել է կոստառիկացի մի կին:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել