Անձրև է, տեղատարափ ու հորդ, չդադարող, մինչև ոսկորներդ թոջող անձրև: Ու արդեն քանի օր է` անդադար: Եվ խոնավություն, սարսափելի տհաճ խոնավություն, որ իր ամենակուլ ներկայությունը հուշում է օդի հերթական չափաբաժինը ռունգերիդ մեջ մտնելուց սկսած: Սրան զուգահեռ էլ բավականին սառն եղանակ: Զզվում եմ, երբ այսպիսի անձրևային ու սառն է լինում եղանակը: Ինձ համար դա միշտ նման է Աստծո պատժի, ի վերոսւտ ուղարկված պատուհասի: մազերդ թրջված են կպչում են դեմքիդ: Զզվելի է ուղղակի: Այսքանը քիչ էր ու այս քամբախտ ավոտմեքենան: Չէ այսօր հաստատ իմ օրը չէ: Արդեն համոզվեցի: Իզուր չէ, որ ասում են, թե այնտեղ վերևներում չեն սիրում մեզ մարդ կոչվածներիս:
Ու բոլորը վազվզում են, աղմկում, վիճում, նախատում, վճռում ինչ ինչ հարցեր ու <<կարևոր>> խնդիրներ: Ահա մեքենաս չի գործարկվում ու վերջ` աշխարհի վերջն ինձ մոտ սկսվել է արդեն մի քսան րոպե է: Ոչ ոք չի տեսնում թե ինչ է կատարվում իր շուրջը կամ չի էլ ուզում տեսնել` այդպես ավելի հանգիստ է, ավելի ձեռնտու:
Մտքերս շարունակում էին իրենց թափառումները մարդկանց, անձրևի ու առկա խնդիրների շուրջ: Մինչ տուն դեռ մի թաղամաս էլ կար, որ քայլեի: Այդ պահին զգացի էլ ավելի ահավոր մի անհարմարություն` կոշիկներս, այդ անիծյալ գործնական` թեև թանկարժեք ու նորաոճ, սակայն ինձ համար անհարմար ու անիծյալ այդ կոշիկներս այնպես էին սեղմում ոտքերս, որ ուզում էի ոռնալ հենց փողոցում: Ինքս էլ զարմացա կայացրածս ակնթարթային որոշումից: Արագ շրջվեցի դեպի առաջին պատահած նեղ նրբանցքն ու հանելով կոշիկներս այն ուղղակի խցկեցի քեյսիս մեջ ու այդպես ոտաբոբիկ չըփչըփացնելով անձրևաջրի կոհակների մեջ շարունակեցի ճանապարհս: Արդեն քիչ էր մնում, մինչև կհասնեի տուն և նույնիսկ այդ գիտակցման ուրախությունից սկսեցի թռչկոտել գրեթե համատարած ջրափոսերի ու կոհակների վրայով, թեև դրա կարիքը չկար բացարձակապես: Հանկարծ տարօրինակ զգացողությունները սկսեցին ինձ ահաբեկել: Ինձ թվաց թե ինչ որ մեկի շնչառությունն եմ զգում թիկունքիս շատ մոտ, ինչ որ մեկի հայացքն է ինձ հետևում: Մի պահ նույնիսկ կանգ առա շրջվեցի որ նայեմ կա մեկն ինձ հետևող թե չէ: Ոտքերս քարացել էին ասեց վախից: Հետո ինձ հավաքեցի ու շարունակեցի գրեթե վազել առաջ:Նման վախեր երբեմն ունենում եմ, սակայն այս անգամվա ունեցածս գերազանցեց: Երևի էլ ավելի ուժգնացող անձրևից էր:
Վերջապես հասա հարազատ շքամուտքին: Մի քանի րոպե ևս և ես արդեն տանն էի: Հանեցի քեյսից ատելի կոշիկներս շպրտելով մի անկյուն որ չտեսնեմ, լավ է վաղը շաբաթ է և տանն եմ փնտրելու կարիք չի լինի, ու շտապեցի լոգարան:
Տաք ջրի շիթի տակ արդեն զգացի թե ինչպես եմ վերակենդանանում ու սկսեցի վերլուծել անցած օրս: Հենց առավոտվանից ամեն բան սկսվեց ոչ այնպես ինչպես հարկն էր: Ամեն բան կոտրվում էր, ընկնում ներքև, ու չէր ստացվում: Բոլորս շուրջս նյարդայնանում էին հենց մի բառ խոսում էի: Բանը հանսում էր գոռգոռոցին ու նախատինքներին: Նույնիսկ անմիջական ղեկավարս որի հետ աշխատել եմ երկար տարիներ կողք կողքի նյարդերի կծիկ էր դառնում ինձ տեսնելիս, թեկուզ որ ես յոթ տարի նրանից մի թթու խոսք չեմ լսել:
Ինչ որ բան ինձ հուշում էր, որ ինչ որ մի բան այն չէ, սակայն ինչ:
Սառը դողը կրկին թրատեց մեջքս ու մնաց մարմնիս վրա փշաքաղվածության տեսքով: Նույնիսկ տաք ջուրը չէր օգնում: Նորից այն զգացողությունն ունեցա կարծես ինձանից բացի էլի մեկը կա լոգարանում: Կտրուկ շրջվեցի: Լոգարանում մարդ չկար:
Չէ ես հաստատ խելագարվում եմ: <<Ամեն ինչ կարգին է,- սկսեցի ինքս ինձ հանգստացնել,- ուղղակի անհաջող օր էր, ուրիշ ոչինչ>>: Բայց ինչու եմ ինքս ինձ խուճապի մատնել:
Անցյալն վաղուց մեռած է` թաղված մի անմատչելի քարանձավում, որ փակված է ահռելի քարով ու կնիքված: Նույնիսկ հիշողությանս մեջ այն արդեն աղոտանում է, մշուշվում ավելի ու ավելի:
Դուրս գալով լողախցիկից` ես գձվեցի դեպի սրբիչը:
- Իսկ դու ամենևին էլ չես փոխվել,-այդ պահին լսեցի մեկի փափուկ-թավշե ձայնն ու ակամա քարացա տեղումս:- Ու ինչպես երևում է մարդկային կյանքը քո օգտին է եղել:
Կարիք չկար շրջվելու, որպեսզի տեսնեի նրան:
- Հասարակ գրասենյակային աշխատող: Ինչ հետաքրքիր է: Նա ով ժամանակին լեգեոնի անդամ էր ու պայքարում էր ամենակատաղիների դեմ հիմա հասարակ մի գրասենյակային աշխատող է երկրի վրա: Հագնում է սարսափելի անհարմար կոշիկներ, էժանագին կոստյումներ: Միթե: Եվ սա պատիժ է:Կամ գնահատանք դարավոր աշխատանքի ու ծառայության դիմաց:
Ես լսում էի ու փորձում հավաքել ինձ` զսպել ինձ համակած մահասարսուռ վախը:
Ուրեմն չեմ գժվում: Ամեն բան իրական է: Աստված իմ, բայց ինչու, ինչպես:
- Ինչու ես դու այստեղ,- հազիվ կարողացա հարցնել:
- Ոնց թե ինչու: Եկել եմ վերցնեմ այն, ինչ ինձ է պատկանւմ իրավամբ, այն ինչից ինձ զրկել էն ապօրինի կերպով:
Ես կարողացա դեմքով շրջվել նրա կողմը, ումից փախել եմ ու թաքնվել տաս երկար ու ձիգ տարիներ: Նա բացարձակապես չէր փոխվել: Գուցե միայն սպիտակ սպին էր ավելացել դեմքի վրա` ակոսելով ողջ կիսադեմը և ավելի այլանդակելով առանց այն էլ տգեղ նրա երեսը: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա սպի չուներ: Սակայն: Ժամանակը երկրի վրա և անդրաշխարհում հոսում է տարբեր կերպ: Մարդկանց մի տարին այնտեղ մի ժամվա էր հավասար: Երկնքում էլ էր տարբեր: Երկար սև մազերը արձակված էին: Աչքերը չէր փոխվել սակայն` նույն րյունամած աչքերն էին կատաղությամբ ու չարությամբ լցված: Երևի ինձ հասցեագրված կատաղությամբ ու ինձ վերաբերող ատելությամբ:
Իսկ նախկինում ..... նախկինում .... ավաղ:
- Միթե քեզ արգելված չէր ինձ մոտենալ,- ամեն դեպքում փորձեցի խոսել հուսալով, որ անհնազանդության այս քայլը ուղղակի չարաճճիություն է ու դրանով էլ կավարտվի:
- Իսկ ով կարող է ինձ արգելել,- հնչեց պատասխանը հիստերիկ հռհռոցի ուղեկցությամբ:- իսկ մոռացել ես, թե ես ով եմ:
Եվ իրոք ինչպես կարող էի ես մոռանալ նրան` Արուսյակի ժառանգորդին` Անդրաշխարհի մեծ իշխանին: Ոչ ոք բացի իհարկե Ամենակարող Արարչից որ
բազմում է քերովբեական Աթոռին:
- Միթե հայրդ չի ասել դա քեզ, միթե նրա հրամանը չէր,- փորձեցի շարունակել խոսակցությունը փոքրիկ քայլերով հեռանալով դեպի դուռը: Գիտեի ներկայիս իմ մարմնով պայքարելը դժոխածինի հետ ուղղակի անմտություն ու ծիծաղելի կլիներ:
- Այո նրա հրամանն էր, սակայն հետո նա այն փոխեց:
- Ինչու: Ինչը համոզեց լամ ստիպեց հորդ փոխել իր հրամանը:
- Ոչ թե ինչը, այլ ով:
Անկոչ հյուրիս հայացքից զգացի որ սպասում է հաջորդ հարցիս: Սակայն ես սարսափում էի հաջորդ հացիցս: Հասել էի դռանը: բացեցի այն անձայն ու փորձեցի դուրս նետվել լոգարանից: Հասա սենյակ: Գիտեի, որ դրանով ես ուղղակի կզայրացնեմ նրան, սակայն և չէի կարող փախուստի փորձ չանել: Արագ նետվելով սենյակ` ես վերցրեցի կողապահարանիկիս դրված Խաչելությունն ու ամուր սեղմեցի կրծքիս: Սիրտս սարսափելի արագությամբ բաբախում էր: Շնչառությունս ընդհատ ընդհատ էր:Մարմինս ծայրաստիճան լարված էր: Գիտեի սեփական փորձիցս, որ մահվան հերշտակը հենց այնպես չի հանձնվի, ինչպես չհանձնվեց այն ժամանակ` տաս տարի առաջ: Վայրկյաններն աննկատ անցնում էին րոպեներ դառնալով: Այնպիսի զգացողություն ունեի, ասես արթմնի տեսիլք լիներ կամ երևակայությանս խաղը: Այդպես էլ կմտածեի, եթե իմանայի, որ սա խաղ չէ, այլ վրիժառություն: Սակայն ժամանակը անցնում էր, իսկ ես նախկինի նման արձանացած էի մահճակալիս մոտ: Հասկանում էի, որ դա չէր կարող երկար ծարունակվել այդ կերպ: Խաչելությունը դանդաղ դրեցի կողապահարանիկիս իրեն հատկացված տեղը: Հենց այդ ժամանակ էլ զգացի անմիջապես ուսիս մոտ նրա խորը շնչառությունը:
- Ուղղակի չեմ հասկանում, դու ինձ այդ Խաչելությամբ ուզում էիր վախեցնել, թե` սպանել:
Չհացրեցի պատասխանել: Մեջքիս հասած հարվածից փռվեցի հատակին:
- Իհարկե, ինչ էլ մի կտխրեիր, եղածը մի դժոխածին է էլի: Նույնիսկ որ սպանեիր էլ պետքդ չէր լինի չէ:
Հաջորդ հարվածը հասավ կողքիս: Ես կուչ եկա ցավից ու շրջվեցի դեմքով դեպի նա:
- Ցավում է, այնպես չէ: Իսկ գոնե երբեմն-երբեմն ինձ հիշում էիր: Որքան ժամանակ է անցել այստեղ` երկրի վրա: Յոթ տարի, թե տաս տարի: Դու պարզապես ապրում էիր ու վայելում կյանքը այդ ժամանակամիջոցում, այնպես չէ: Աշխատանքի էիր գնում, լափում ու քնում սրա-նրա հետ ով առաջինը կպատահեր, այնպես չէ: Ու ոչ մի անգամ ինձ չհիշեցիր չէ: Իսկ ասում էիր որ սիրում ես ինձ, թեև գրված է, որ երկնքի զավակները չեն կարող սիրել դժոխքի ծնունդներին այն էլ այս սիրով, որ անբնական ու դատապարտելի է նույնիսկ այստեղ` երկրի վրա:
Ցավը մի փոքր մեղմացավ: Հավաքելով ուժերս` վեր կացա` հենվելով մահճակալիս: Հազիվ ուղղվեցի ու խորը շնչեցի, որպեսզի կարողանամ պատասխանել: Սակայն չհասցրեցի մի խոսք անգամ հանել բերանիցս: Բռունցքի ուժգին հարվածը ստոծանուս ինձ տողադարձեց: հջորդ հարվածն արմունկով մեջքիս էր: Ես կրկին հատակին էի պլաստմասսայե երկտակված շշի նման: Աչքերիս առաջ կայծկլտում էին աստղիկներ: Թոքերս սեղմվեցին օդի պակասությունից: Ցավը տարածվում էր ամբողջ մարմնովս:
- Այո, իմ աշխարհում անցել է ընդամենը տասը ժամ: Տասը ժամ, որի ընթացքում ես հասցրեցի սպանել Փասիոսին ու ապացուցել հորս` մեծն Արուսյակին, որճիշտ եմ վարվել: Իհարկե նաև հացրեցի գտնել քեզ, ում կարոտել էի:- Հարվածը ոտքով իջավ ողնաշարիս:- Եվ ինչ եմ տեսնում, ինձ այնքան էլ չէին սպասում:
Արյուն թքելով ու երերալով, ես վեր կացա ու աշնան չորացած ցողունի նման կանգնեցի դողացող ձեռքով սրբելով բերանիս արյունը:
- Իսկ ինչ էիր ուզում,- հազիվ կարողացա արտաբերել,- ես քեզ հավերժ սիրո խոստում չէի տվել չէ ... – Չհասցրեցի խոսքս ավարտել: Բռունցքի հարվածն ինձ նետեց մահճակալին:
- Ճիշտ է,- նա նստեց կողքիս ու երկու մատով բարձրացրեց արյունաշաղախ դեմքս,- չես երդվել: բայց ես քեզ հստակ ասացի չէ այն ժամանակ, որ դու հրեշտակ կլինես, թե հասարակ մահկանացու, միևնույնն է դու իմն ես: Ու կգտնեմ քեզ թեկուզ դժոխքում կամ դրախտում: Դե երկրի մասին էլ չեմ էլ խոսում:
- Դու .... բայց ես մարդ եմ .... դու չես կարող:
- Կարող եմ: Եվ թքած ունեմ ցանկացած օրենքի վրա:
Դժոխածինն հակվեց ու համբուրեց շրթունքներս կրքոտ կերպով լիզելով ու կծոտելով արյունոտ շուրթերս: Փորձեցի նրան հետ հրել: Ու ինչպես այն ժամանակ, տաս տարի առաջ, ես չկարողացա նրան ընդդիմանալ:
Նա բռնեց ինձ ու նստեցրեց մահճակալի եզրին:
Դժոխածինի ուժը ահռելի մեծ է մարդու ուժից: Դիմադրության ցանկացած փորձ դատապարտված էր ու անմիստ: Ես դա գիտեի: Սակայն փորձեցի նետվել դեպի Խաչելությունը աղոթքներ մրմնջալով ու ացերսելով Արարչին պաշտպանել ինձ:
Սակայն չհասա: Նորից հետ վերադարձրեց ինձ ու նստեցրեց անկողնուս ծայրին:
- Միթե մտածում ես, որ Ամենակարողը կօգնի քեզ: Նա հրաժարվել է քեզանից, ինչպես որ դու ես հրաժարվել նրանից:
Ես փակել էի աչքերս ու փորձում էի հիշել աղոթքներ, որոնք ես գիտեի ժամանակին:
Երբ աչքերս բացեցի կարկամեցի սարսափից: Նա կիսով չաձ արդեն մերկ էր, իսկ հատակին նրա շորերն էին:
- Ինչ ես անում,- հարցրեցի սակայն պատասխանը լսել չէի ուզում:
Պատասխանն ինձ սարսափեցնում էր: Սողացի դեպի դուռը: Թեև մերկ էի լիովին, սակայն այդ պահին ինձ ավելի հետաքրքրում էր ազատվելը, քան որ մերկ եմ: Դժոխածինն հասավ այն ժամանակ, երբ արդեն դուրս էի զում սողալ: Թափով բռնելով ինձ հետ նետեց դեպի մահճակալը: Գրեթե ուշակորույս վիճակում էի:
- Ես չեմ քնի քո հետ, չեմ քնի,- կրկնում էի արդեն մեքենայորեն:
Հաջորդ բռունցքով հարվածից կորցրեցի գիտակցությունս: Զգացի միայն, թե ինչպես նրա ատամները մխրճվեցին ուսիս մեջ:
Ուշքի եկա երբ արդեն գիշեր էր: Ուսիս վրա արյան հետքն էր որ ուրվագծում էր նրա զինանշանը որպես նշան նրան պատկանելիության:
Իսկ շուրջս դեռ խոնավ սավաններն էին ու դժոխածինի սուր հոտը, որը կհետևեր իր այսուհետ ամենուր և ընդմիշտ: Կողքիս թղթի մի կտոր էր արյամ արված հետրյալ մակագրությամբ` <<Հուսամ այլևս չենք վերադառնա այն բանին, ինչով սկսեցինք այսօր: Դու անկրկնելի ես: Դու իմն ես, միայն իմը` լինես հրեշտակ, մարդ, մահկանացու, թե այլ ով: Դժոխածինը պատկանում է քեզ ու քո ոտքերի առաջ է: Ես քեզ սիրում եմ: Խելոք եղիր ու ամեն բան լավ կլինի: Կհանդիպենք շուտով>>:
Տարօրինակ հաճույք զգացի այն մտքից, որ իշխանություն ունեմ Արուսյակի ժառանգորդի վրա: Իսկ մարմինս նվվում էր ցավից ու անասնական հաճույքի լիցքաթափումից: Ամեն բան կրկնվում էր ու սկսվում նորից: Նույնիսկ, որ արդեն հրեշտակ չեմ այլ հասարակ մահկանացու:
Նյութի աղբյուր՝ http://yanpost.blogspot.com/2014/04/blog-post_26.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել