krakoc

GalaTv.am-ը գրում է.

Երեկ՝ ապրիլի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում Գյումրիում հնչած կրակոցներից հետո հրազենային վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացու՝ 1987 թ ծնված Արտակ Անդրեասյանի վիճակը բժիշկները այս պահի դրությամբ գնահատում են բավարար: Արտակ Անդրեասյանը ծանր վիրահատություն է տարել, սակայն բարեհաջող է անցել, եւ հիմա նրա վիճակը գնահատվում է կայուն:

Կրակոցներն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, հնչել էին Գյումրու Բուլվարային թաղամասում, իսկ կոնկրետ վիճաբանությունը տեղի էր ունեցել «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց:

Այսօր արդեն Գյումրիում խոսակցություններ են պտտվում, որ վիճաբանության մյուս կողմը Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկի՝ Հրաչյա Խաչատրյանի շրջապատից են: Հ. Խաչատրյանը նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանի օրոք ղեկավարել է Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժինը:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ խոսակցությունների մակարդակի տարբեր տեղեկություններ կան, որոնք սակայն ճշտված չեն:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել