16:00 , 27 ապրիլ, 2014
GalaTv.am-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում Գյումրիում հնչած կրակոցներից հետո հրազենային վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացու՝ 1987 թ ծնված Արտակ Անդրեասյանի վիճակը բժիշկները այս պահի դրությամբ գնահատում են բավարար: Արտակ Անդրեասյանը ծանր վիրահատություն է տարել, սակայն բարեհաջող է անցել, եւ հիմա նրա վիճակը գնահատվում է կայուն:
Կրակոցներն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, հնչել էին Գյումրու Բուլվարային թաղամասում, իսկ կոնկրետ վիճաբանությունը տեղի էր ունեցել «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց:
Այսօր արդեն Գյումրիում խոսակցություններ են պտտվում, որ վիճաբանության մյուս կողմը Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկի՝ Հրաչյա Խաչատրյանի շրջապատից են: Հ. Խաչատրյանը նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանի օրոք ղեկավարել է Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժինը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ խոսակցությունների մակարդակի տարբեր տեղեկություններ կան, որոնք սակայն ճշտված չեն:
Շարունակությունն՝ այստեղ