Բոլոր օծանելիքներն ունեն երեք նրբության մասնիկներ՝ նրբագույն, որոնք առաջինն են գոլորշանում, միջին նրբության, որոնք մի փոքր ուշ են արտահայտվում և ցածր նրբության, որը իրական բույրն է: Ընտրեք թափանցիկ նրբագույն մասնիկներ։ Խնդրե’ք խորհրդատուի օգնությունը։ Ցույց տվեք նրան ձեր սիրելի օծանելիքների ցանկը: Ցանկացած հուշում կօգնի նրան ընտրել ձեզ ամենահարմար տարբերակը՝ մրգային, ծաղկային, փայտային և այլն։ Ամեն անգամ երկու բույրից ավելի մի՛ փորձեք, դուք պարզապես չեք զգա բույրը։ Փչեք, բայց մի՛ տրորեք, այլապես կվնասեք բաղադրությանը։ Սպասեք տասը րոպե, որպեսզի ցածր նրբության բույրն արտահայտվի և այնուհետև գնեք։ Երբեմն ցածր նրբությունն արտահայտվում է ժամեր հետո։ Ավելի լավ է փորձել նմուշն ու գնել հաջորդ օրը, հատկապես, եթե թանկարժեք օծանելիք եք գնում։ Հիշե՛ք, օծանելիքը ներդրում է ձեր անհակատանության համար: Օծանելիքը մի՛ գնեք պարզապես սեզոնի փոփոխությանը զուգահեռ։ Ստուգե՛ք, թե արդյո՞ք այն իրապես հարմար է ձեզ։ Չէ՞ որ դուք ողջ օրը կրելու եք այն։ Դու գնում եք օծանելիքը հենց ձեզ, այլ ոչ թե մարդկանց համար։ Այն պետք է արտահայտի ձեր անհատականությունը: Օծանելիքը կարելի է օգտագործել արտադրման պահից շուրջ երեք տարի։ Օծանելիքը չի կարելի պահել բարձր ջերմաստիճանի մոտ (լոգարանում) կամ արևի ուղիղ ճառագայթների ներքո։ Փաստորեն, օդեկոլոններն ու հարդարաջրերն անհրաժեշտ է պահել սառնարանում՝ երկարաձգելու դրանց օգտագործումը: Օծանելիքը պետք չէ կրել, ինչպես համազգեստը։ Փորձեք տարբեր բրենդեր և տարբեր կարգի օծանելիքներ։ Կարող եք կրել տարբեր բույրեր տարվա տարբեր ժամանակներին։ Չէ՞ որ դուք ունեք ամառային և ձմեռային հագուստեղեն։ Օծանելիքը նույնպես պետք է լինի ամառային և ձմեռային: Օծանելիք ընտրելիս հաշվի առեք կլիմայական պայմանները։ Տաք խոնավ պայմանները հագեցնում են օծանելիքի բույրը։ Այդպիսի պայմաններում ավելի լավ է, ընտրել թեթև օծանելիք և հաճախ կիրառել։
Հիշե՛ք. Ջերմությունը ստիպում է բույրին գոլորշանալ ավելի արագ, իսկ սառը եղանակը ամրապնդում է բույրը: Արժե՛ օծանելիք գնել այն հաճույքի համար, որ ստանում եք այն կրելիս և չմտածել գումարի մասին։ Երբեք չգնե՛ք օծանելիք այնպիսի անցումային փուլերում, ինչպիսին է հղիությունը։ Մարմինը ենթարկվում է հսկայական հորմոնալ փոփոխությունների, որն ազդում է զգայարանների, հատկապես հոտառության վրա: