Allsport.am-ը գրում է.

WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հաջողությամբ անցկացրեց չեմպիոնական գոտիների պաշտպանության մենամարտը:

Մենամարտը կայացավ Գերմանիայի Օբերխաուզեն քաղաքում և ավարտվեց 38-ամյա Կլիչկոյի հաղթանակով. ուկրաինացի մարզիկը մրցակցին նոկաուտի ենթարկեց 5-րդ ռաունդում: Այս հաղթանակը Վլադիմիր Կլիչկոյի համար 62-րդ էր պրոֆեսիոնալ կարիերայում, իսկ Լեապաին կրեց կարիերայի 5-րդ պարտությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել