
Ազգային ասվածը մեր օրերում չգիտես ինչու շարունակ ասոցացվում է հնի, հնաոճի և մոռացված արժեքների հետ: Շատ հաճախ այն նույնիսկ ծաղրի է արժանանում... Սակայն մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ ազգայինը երբեք չի հնանում. Այն չպետք է մոռացության մատնել, քանի ապրում է ազգը, քանզի այն ազգի գոյության գլխավոր նախապայմանն է...Ազգայինը պահելը երբեք ամոթ չէ, այլ ավելին՝ հպարտություն.....Պահպանել ազգային տարազը անպայմանորեն չի նշանակում կրել երկար տարազ, պատրոնդաշ ու տրեխներ, ինչպես որ ձևավորված կարծրատիպն է ենթադրում.... Բայց հնարավոր է և շատ գեղեցիկ է, երբ ԱՄՆ-ի կամ Բրիտանիայի դրոշի փոխարեն հայկական դրոշն ու զինանշանն են զարդարում ամենօրյա շապիկները, կամ New York գրառումով կիսաշրջազգեստներին փոխարինում են հայկկան տարազի կտորից կարված զգեստերն ու շրջազգեստները... Միայն մի բան է պետք դրոշմել հիշողության մեջ. Ազգայինը պահելը ամոթ չէ....Եկեք նախ ինքներս չկորցնենք այն, հետո միայն պահանջատեր լինենք օտարից...