ԱՄՆ Կոլորադոյի կինոթատրոններից մեկում 70 մարդու վրա կրակած հանցագործը` Ջեյմս Հոլմսը, հայտարարել է, որ ինքը Բեթմենի թշնամին է:
Կոլորադոյի ոստիկանները հայտնել են, որ մարդասպանը ձերբակալման ժամանակ հայտարարել է, որ ինքը Բեթմենի թշնամին է`Ջոկերը, ով ֆիլմի սցենարի համաձայն հետապնդում է Բեթմենին:
Ավելին հանցագործի գլխին կարմիր կեղծամ է եղել, որով նա փորձել է նմանակել Ջոկերին: Նշվում է, որ հանցագործը փորձել է նմանակել ֆիլմի այն հատվածը, որտեղ Ջոկերը ներկայանում է որպես կարմիր կեղծամով բուժքույր, ով վերջում պայթեցնում է հիվանդանոցի շենքը: Նախնական տվյալների համաձայն` հանցագործը հոգեկան խանգարում ունի:

Հ.Գ. Կինոյի տակ մնալը լավ բան չի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել