Մայիսի 7-ին Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ «Դոդի Էդոյի» կողմից Գագիկ Ծառուկյանի տան հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի 37-ամյա վարորդ Արկադի Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով գործի վարույթը կարճվել է, որովհետև տուժողը ետ է վերցրել իր բողոքը:
Հիշեցնեմ, որ տղային ծեծի էին ենթարկել մեքենան կանգառից դուրս չհանելու համար:
Նախ` նրան ծեծել են իր մեքենայում կնոջ ներկայությամբ, ապա այլ մեքենայով տեղափոխել Ծառուկյանին պատկանող մի գազալցակայան ու էլի ծեծել` ստիպելով, որ լռի ու ոչ մեկին չասի կատարվածի մասին:
Բա սա անասնություն չի՞: Մի անգամ ծեծել են, երկրորդ անգամ ծեծել են որ լռի, երրորդ անգամ էլ ծեծել են որ ցուցմունքը հետ վերցնի: Ապրեք, արդարությունը հաղթեց: Բռավո
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել