Մի անգամ ծեծել են, երկրորդ անգամ ծեծել են որ լռի, երրորդ անգամ էլ ծեծել են, որ ցուցմունքը հետ վերցնի: Արդարությունը հաղթեց: Բռավո


12:30 , 21 հուլիս, 2012

Մայիսի 7-ին Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ «Դոդի Էդոյի» կողմից Գագիկ Ծառուկյանի տան հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի 37-ամյա վարորդ Արկադի Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով գործի վարույթը կարճվել է, որովհետև  տուժողը ետ է վերցրել իր բողոքը:  

Հիշեցնեմ, որ տղային ծեծի էին ենթարկել մեքենան կանգառից դուրս չհանելու համար:
Նախ` նրան ծեծել են իր մեքենայում կնոջ ներկայությամբ, ապա այլ մեքենայով տեղափոխել Ծառուկյանին պատկանող մի գազալցակայան ու էլի ծեծել` ստիպելով, որ լռի ու ոչ մեկին չասի կատարվածի մասին:
Բա սա անասնություն չի՞: Մի անգամ ծեծել են, երկրորդ անգամ ծեծել են որ լռի, երրորդ անգամ էլ ծեծել են որ ցուցմունքը  հետ վերցնի: Ապրեք, արդարությունը հաղթեց: Բռավո