Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո այսօր Բարսելոնայի կլինիկաներից մեկում 45 տարեկանում վախճանվեց «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան: Ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլիստները շարունակում են ցավակցական խոսքեր հղել Վիլանովայի մահվան կապակցությամբ.
Սերխիո Ռամոս. «Աջակցություններս Տիտոյի ընտանիքին և ընկերներին: Նա պայքարողի ու ուժեղության օրինակ էր բոլորիս համար: Հանգչիր խաղաղությամբ»:
Վիկտոր Վալդես. «Տիտո Վիլանովա – լավագույն մարզիչներից մեկը, որ ունեցել եմ իմ կարիերայի ընթացքում: Շնորհակալութուն այն ամենի համար, ինչ սովորեցրել եք մեզ: Խորին ցավակցություններս և աջակցությունս Ձեր ընտանիքին: Հանգչեք խաղաղությամբ»:
Լեո Մեսսի. «Մարդ, որին դժվար է մոռանալ: Միշտ կհիշենք Ձեզ: Իմ աջակցությունն ու սերը` Տիտոյի ընտանիքին»:
Անդրես Ինյեստա. «Խոսքեր չունեմ: Դուք օրինակ եք եղել և կլինեք: Հպարտ եմ, որ ձեր կյանքի մի մասնիկն եմ եղել: Երբեք չեմ մոռանա Ձեզ: Մեծ ուժ Ձեր ընտանիքին: Հանգչեք խաղաղությամբ, մարզիչ»:
«Յուվենտուս»: «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր խորին ցավակցությունները Վիլանովայի ընտանիքին և «Բարսելոնային»` այսօրվա տխուր լուրի կապակցությամբ»:
«Մանչեսթեր Յունայթեդը» շատ տխրեց` լսելով, որ Տիտո Վիլանովան հեռացավ կյանքից: Մենք հայտնում ենք մեր խորին վշտակցությունը նրա ընտանիքին և «Բարսելոնայում» մեր ընկերներին»:
Սոլդադո: «Իմ խորին ցավակցությունները Տիտոյի ընտանիքին և ընկերներին: Հանգչիր խաղաղությամբ, Տիտո»:
Նասրի: «Հանգչիր խաղաղությամբ, Տիտո: Իմ միտքը նրա ընտանքի հետ է»:
Դավիդ Վիլյա. «Իմ սրտագին ցավակցությունները Տիտո Վիլանովայի ընտանիքին: Նա պայքարողի օրինակ էր: Մենք երբեք չենք մոռանա քեզ»:
Ռաֆայել Նադալ (թենիսիստ). «Կորցնելը ողբերգություն չէ: Ողբերգությունն այն է, ինչ պատահեց Վիլանովային: Ցավակցություններս եմ ուղարկում նրա ընտանիքին»:
Կասիլյաս: «Ֆուտբոլային աշխարհի համար շատ տխուր օր է: Հանգչիր խաղաղությամբ, Տիտո` բոլորիս համար ուժեղության ու պայքարողի օրինակ:
Պեդրո: «Ես երբեք չեմ մոռանա Ձեզ: Շնորհակալ եմ իմ կյանքի մի մասնիկը լինելու և հրաշալի մարդ լինելու համար: Հանգչեք խաղաղությամբ, Տիտո»:
Լուկաշ Պոդոլսկի. «Հանգչիր խաղաղությամբ, Վիլանովա: Ֆուտբոլային աշխարհն այսօր կորցրեց իր լավագույն մարզիչներից մեկին…»:
«Միլան» ՖԱ. «ՖԱ «Միլանը» և ռոսոներիների բոլոր երկրպագուները չափազանց տխրեցին` լսելով Տիտոյի մահվան մասին: Մենք աջակցում ենք նրա ընտանիքին և «Բարսելոնային»:
«Լիվերպուլ». «Տիտո Վիլանովայի մահվան տխուր լուրից հետո «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբում բոլորի մտքերը նրա ընտանիքի, ընկերների և «Բարսելոնայի» հետ են»:
Գարեթ Բեյլ. «Հանգչիր խաղաղությամբ, Տիտո: Իմ բոլոր մտքերը նրա ընտանիքի հետ են»:
Խուան Մատա. «Հանգչիր խաղաղությամբ, Տիտո Վիլանովա»:
Ալվարո Մորատա. «Այսօր ֆուտբոլը սգում է ձեր բացակայությունը, Տիտո: Եվ բոլորս ենք արտասվում: Անկախ ֆուտբոլային գույներից` բոլորս կկարոտենք քեզ, Տիտո: Հանգչիր խաղաղությամբ»:
Խավիեր Մասկերանո. «Շնորհակալություն ամեն ինչի համար, մարզիչ: Հանգչեք խաղաղությամբ»:
Դանի Ալվեշ. «Ամեն ինչ Աստծո ձեռքերում է` մեր ծնունդը, մեր մահը, անգամ մեր կյանքը նրա ձեռքերում է: Մենք հանդիպում ենք երկրում, և երբ հանդիպենք, կգա հեռանալու ժամանակը: Մենք ոչինչ ենք, մենք ամեն ինչ ենք: Տիտո, շնորհակալություն մինչև վերջ պայքարելու, բարության համար: Պարզապես խնդրում եմ Աստծուն` խաղաղություն տալ ձեր ընտանիքին: Իմ սերն ու հարգանքը ձեր ընտանիքին` այս դժվարին պահին: Հանգչեք խաղաղությամբ Աստծո արքայությունում»: