Պարզվում է` ՀՀ ոստիկանությունը բան ու գործը թողած` ալելույա է կանչում ողջ օրն ու դպրոցներում քրիստոնեություն քարոզում: Իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ ոստիկանները դպրոցներում հանդիպել են աշակերտներին ու նրանց Նոր Կտակարաններ բաժանել:
Ոստիկանությունը որպես ուժային կառույց փոխանակ ռազմահայրենասիրական ոգի բարձրացնի, կարգուկանոն քարոզի` դրած ալելույա է քարոզում.... Փոխանակ դպրոցականներին հայոց պատմություն, հայոց ռազմարվեստի պատմություն սովորեցնեն, հայոց պատմության փառահեղ էջերը մատուցեն` ինչ են անում, ոնց են մանուկ հասակից Չարին մի ընդդիմանար-ն ու Սիրիր թշնամուդ-ը մատուցում: Այս ու՞ր հասանք:
Եթե հարկ էր նվերներ բաժանել աշակերտներին` կարծում եմ կարելի էր ՀՀ առաջին ՆԳ նախարար Արամ Մանուկյանի կենսագրությունը հրատարակել ու որպես հայրենասիրության, նվիրումի ու հայի ոգեղեն արժեքների խտացում` մատուցել հայ դպրոցականներին, այլ ոչ Նոր կտակարան.... Այս ու՞ր հասանք, հայություն....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/658584360863986?comment_id=658584507530638&offset=0&total_comments=1¬if_t=feed_comment
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել