1in.am-ը գրում է.

Ներկայումս ՆԱՏՕ-ն ռազմածովային ուսումնավարժանքներ չի անցկացնում Սև ծովում, ITAR-TASS-ին հայտնել է դաշինքի մամլո ծառայության ներկայացուցիչը:

«Ներկայումս Սև ծովում ՆԱՏՕ-ն ուսումնավարժանքներ չի անցկացնում, և ջրային տարածքում ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո նավեր չկան»,- ասել է նա: Նրա խոսքով՝ հիմա Սև ծովում գտնվում են ՆԱՏՕ-ի առանձին դաշնակիցների նավերը, բայց «դրանք ՆԱՏՕ-ի հովանու տակ չեն»:

Մինչև վերջերս Սև ովում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ է տեղակայվել՝ Donald Cook ականակիրը և Taylor-ը: Հինգշաբթի օրը Donald Cook-ը լքել է ջրային տարածքը: Բացի ամերիկյան Taylor ֆրեգատից՝ հիմա այնտեղ գտնվում է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome հետախուզական նավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել