Ուկրաինան անցավ ռուբիկոնը, ռուսական բանակն էլ՝ ռուս-ուկրաինական սահմանը: Սլավյանսկում այսօր կրկին արյունահեղություն եղավ, բայց այս անգամ ռեժիմը արդեն գործի դրեց բանակը: Ուկրաինայից եկող հակասական լուրերի համաձայն՝ Սլավյանսկի մատույցներում հիմա թեժ մարտեր են ընթանում տեղի աշխարհազորի ու ուկրաինական բանակի ստորաբաժանումների միջև, իսկ անցակետերից մի քանիսն արդեն մի քանի անգամ ձեռքից ձեռք են անցել: Հաղորդվում է երկու կողմերից բազմաթիվ զոհերի մասին:
Միևնույն ժամանակ, հենց նոր կարդացի, որ դեպի Ուկրաինա տանող ռուսական սահմանամերձ մայրուղիների վրա զորքերի մեծ շարասյուններ են տեսել, որոնք արագ առաջանում են դեպի Ուկրաինա:
Դե ի՞նչ, կարծես թե արևմտամետ ռեժիմը անցավ անդառնալիության կետը ու, չլսելով Ռուսաստանի հորդորները, որոշեց զենքի ուժով ճզմել հարավ-արևմուտքին, իսկ ռուսներն էլ, ոնց որ թե, կրկին բլեֆ չէին անում ու հիմա զորքերը կմտցնեն: Ողջ հարցը այն է, թե որքան կառաջանան...