Allsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի սպասված` «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա Մյունխեն» առաջին հանդիպումն ավարտվեց Կարլո Անչելոտիի սաների հաղթանակով:

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին իսկ րոպեներից թիմերի ընտրած մարտավարությունը հստակ ընդգծվեց. Խոսեպ Գվարդիոլայի սաներն անընդհատ տիրում էին գնդակին, դիմում պրեսինգի, իսկ մադրիդցիները կազմակերպում էին սուր հակագրոհներ: Խաղի հաշիվը բացվեց 19-րդ րոպեին. Ֆաբիու Կոենտրաուի կատարած փոխանցումից հետո Կարիմ Բենզեմային մնում էր միայն գնդակն ուղարկել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը, ինչն էլ ֆրանսիացի հարձակվողն անվրեպ կատարեց:

Նախքան ընդմիջման գնալը կրկին կարող էր արձանագրվել դարպասի գրավում, սակայն «Բավարիայի» գրոհների վերջնամասին պակասում էր սրությունը, իսկ «Ռեալի» կազմում Կրիշտիանու Ռոնալդուն, Անխել դի Մարիան չէին կարողանում դիպուկ հարվածներ կատարել:

Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ նոր փոփոխություններ չեղան, և «Ռեալը» կմեկնի Մյունխեն նվազագույն առավելությամբ:

«Ռեալ»-«Բավարիա»` 1:0

Գոլը` Բենզեմա 19

Հիշեցնենք նաև, որ կիսաեզրափակիչ փուլի մյուս` «Ատլետիկո»-«Չելսի» առաջի խաղում գրանցվել է 0:0 հաշիվը, եզրափակչի ուղեգիրն այս թիմերը կվճռեն «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել