Նախորդ անգամ Հարսանիք բլոգը անդրադարձել էր հայտնի կին-աստղերի հարսանեկան մատանիներին: Այս անգամ հերթը տղամարդ-աստղերինն է: Պետք է նկատել, որ նրանց հարսանեկան մատանիները իրենց յուրօրինակությամբ չեն զիջում իրենց կանանց մատանիներին. դե իհարկե, Հոլիվուդում սիրում են տարբերվել բոլորից. դե ինչ, եկեք ուսումնասիրենք նրանց մատանիները: 

 

Ջոնի Դեպ

Джонни Депп

Ջոնի Դեպը իր նշանադրության մատանին ցուցադրեց «Առավելություն» ֆիլմի պրեմիերայից առաջ: Դերասանը հաստատեց իր և Էմբեր Հերդի հարաբերությունների մասին լուրերը:

Ջասթին Թիմբերլեյք 

Джастин Тимберлейк

Ջասթինն ու Ջեսիկա Բիլը ամուսնացան 2012 թվականին: Նրա և կնոջ հարսանեկան մատանին պատրաստվել է հատուկ պատվերով՝ Լաս Վեգասի ոսկերիչների կողմից:

Հյու Ջեկման 

Хью Джекман

Հյու Ջեկմանը շատ միջոցառումների կրում է իր հարսանեկան մատանու կրկնօրինակը: Նա ամուսնացել է 1996 թվականին. դա նրա 4-րդ ամուսնությունն էր, հետևաբար սա նրա հարսանեկան 4-րդ մատանին է:

Չենինգ Տատում 

Ченнинг Татум

Նա նույնիսկ հասցրել է կորցնել իր հարսանեկան մատանին: Այդ ժամանակ նա կնոջ խնդրանքով մատին թել էր կապել, որպեսզի աղջիկները հիշեին, որ նա ամուսնացած է:

Օլիվիե Մարտինես

Оливье Мартинес

Հոլի Բերրիի ամուսինը մշտապես կրում է իր մատանին: Իսկ նրա կինը այնքան հաճախակի չի կրում մատանին, որ բաժանության մասին լուրեր են սկսում տարածվել:

Ադամ Սենդլեր 

Адам Сэндлер

Նա ամուսնացել է 2003 թվականին, այժմ նա իր կնոջ՝ դերասանուհի Ջեկի Տիտոունի հետ մեծացնում է երկու դուստրերին:

Բրես Փիթ 

Брэд Питт

Թեև նա դեռ պաշտոնապես ամուսնացած չէ Ջոլիի հետ, սակայն նրանք երկուսն էլ կրում են բավականին հետաքրքիր նշանադրության մատանիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել