20120326-198790-lemon-meringue-cupcake-sweet-sensations

Սա իմ ոնց որ ասում են “ֆիրմեննիյ” քափքեյքերի բաղադրատոմսն է, որը շատ հեշտ է մատչելի ու համեղ: Ի դեպ այն նաև շատ արտիստիկ է ու կարողանում է կերպարանափոխվել, այնպես որ ձեր հյուրերը երբեք չեն հոգնի այս նուրբ շոկոլադե քափքեյքերից: 

Մեզ պետք է

1 բաժակ կաթ

1 ձու

5 ճգ շաքարավազ

2 թգ լուծվող սուրճ

1-2 բաժակ ալյուր

2 թգ փխրեցուցիչ

5 թգ կակաո

2 թգ փափկած կարագ

50-100 գր սև կամ կաթնային շոկոլադ (կամ էլ խառնեք բոլորն իրար)

Բուսական սերուծք զարդարելու համար

Ի դեպ շոկոլադի քանակային այս տատանումը կախված է նախասիրության հետ` եթե ուզում եք շեշտված շոկոլադե համ` ավելացրեք քանակը, եթե ոչ, ապա 25 գրամն էլ է բավական: Եվս մեկ կարևոր պահ, եթե քաղցրակեր եք, ապա հանգիստ կարող եք ավելացնել շաքարավազի քանակը մինչև 1 բաժակի:

 

Պատրաստման եղանակը` ավելի հեշտ դժվար է պատկերացնել, այնպես որ մի կեղտոտեք միքսերն ու ամեն ինչ ձեռքով արեք: Չոր բաղադրիչները` ալյուրը, փխրեցուցիչն ու կակաոն խառնում ենք իրար այնքան, մինչև չտարբերենք իրարից :)Հիմա հանգիստ թողնենք այս զանգվածն ու անցնենք մնացածին: Ձուն ջարդում ենք ու մի թեթև հարում, ավելացնում շաքարավազն ու շարունակում հարել, ավելացնում ենք կաթն ու կես թեյի բաժակի մեջ պատրաստված տաք լուծված սուրճը: Խառնում ենք լուծույթն ու շատ դանդաղ ավելացնում չոր բաղադրիչները: Գազօջախին դրեք կաթսայի մեջ լցված ջուր, երբ ջուրը սկսի եռալ պահեք հրակայուն ամանի մեջ դրված շոկոլադն ու կարագը դրա վրա ու դանդաղ խառնեք, մինչև հալի: Հալվելուն պես ավելացնում ենք լուծույթը մեր ջրիկ խմորին: Այս խմորի յուրահատկությունն այն է, որ պետք չէ շատ ալյուր, այն պետք է լինի ջրիկ:

Nyan 1Այս քափքեյքերի համար ամենահարմար տարան ռետինե ճկուն ամաններն են, որոնք չեն վնասի դրանց տեսքին հանելուց:

150 աստիճանի հասցրեք վառարանն ու երեք գդալ լուծույթը ռետինե ամանով դրեք ներս: 30-40 րոպե անց քափքեյքն արդեն ուռած ու պնդացած է լինում: Զգույշ հանեք ռետինե ամանից ու թողեք սառչի: 20 Րոպեյից արդեն կարող եք այն զարդարել ձեր ուզածին պես` լցոնել կրեմով կամ ուղղակի հենց այդպես էլ ուտել:

Ես նախընտրում եմ վրան ավելացնել Hochwald բուսական սերուծք ու մի թեթև կակաոյի փոշի:

Կարող եք նաև դրանք լցոնել լիմոնե կրեմով ու վրան ավելացնել մերենգ` դա նույնպես շատ համեղ է: Առհասարակ այս բաղադրատոմսն ունիվերսալ է ու երևակայության թռիչքի տեղ է տալիս- ավելացրեք ընկույզ, կամ դարչին, չամիչ կամ մանրեցրած շոկոլադ…ընտրությունը ձերն է, կարևորը չմոռանաք վրան զարդարել որևէ սպիտակ կրեմով կամ մերենգով, այլապես ստիպված կլինեք այն անվանել ոչ թե “ռետրո քափքեյք”, այլ ուղղակի քափքեյք:

Ի դեպ հիշեք կիսվել ձեր պատրաստած տարբերակների լուսանկարներով ;)

 

Սիրով`

Նյամիկ Էլլա Կանեգարիան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել