Life.panorama.am-ը գրում է.

«Ես շատ երջանիկ մարդ եմ անձնական կյանքում». Արազ Դարե

Իրանահայ երգիչ Արազ Դարեն՝ Արազ Թորոսյանը, վերջին շրջանում չի երևում հայաստանյան եթերում: Երկրպագուներն անհանգստանում են, որ   տևական  ժամանակ է՝  Արազը նորություններով հանդես չի եկել: Life.panorama.am-ը զրուցել է երգչի հետ և պարզել՝  որտեղ է նա այժմ ապրում, ինչով է զբաղված և ինչ անակնկալներ ունի երգիչը՝ երկրպագուների համար:

-Արազհիմա դուք Իրանում եք ապրումթե՞ Հայաստանումորտե՞ղ եք  ավելի շատլինում:

-Մոտ մեկ տարի է՝ աշխատանքի բերումով ավելի շատ լինում եմ Թեհրանում, քան Երևանում:

սկ ինչո՞ ւ չեք երևում հայկական եթերում:

-Նորություններ չեն եղել, որ երևալու առիթ ունենամ, և, իհարկե, բնավորությամբ այնպիսին եմ, որ չեմ սիրում ուղղակի ու անիմաստ զբաղեցնել էկրանը:

-Այս պահին երաժշտական ի՞նչ գործունեությամբ եք զբաղված:

-Ներկա պահին սերիալների ու կինոնկարների լրացուցիչ էպիզոդների երաժշտություններ եմ պատրաստում: Օրինակ՝ իմ արած վերջին աշխատանքներից մեկը հեռարձակվում է FARSI 1 ալիքով: Իհարկե, զուգահեռաբար մի շարք երգիչների համար երգեր եմ գրում,  զբաղվում եմ  նաև գործիքավորմամբ:

-Իսկ ձեզ համար երգեր գրո՞ւմ եք:

- Ես Կոնսերվատորիայի սան եմ, և, բնականաբար, գրում եմ և´ իմ, և´ ուրիշների համար: Իսկ արդյոք ունկնդրին դուր կգա, թե ոչ՝ չգիտեմ. ժամանակը ցույց կտա: Իդեպ, շուտով պատրաստ կլինի իմ հեղինակային երգերի ձայնասկավառակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել