Ինչու՞ է վարչապետը գնում կառուցվածքային փոփոխությունների. միգուցե «համեմատականից» խուսափելու համար…
Վարչապետի նշանակվելուց հենց առաջին օրերից սկսած շրջանառության մեջ է դրված կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու հարցը: Ինքս ինձ փորձեցի հարցնել, թե ինչու է նա ցանկանում գնալ այդ ճանապարհով: Պատասխանի մի քանի տարբերակ անցավ մտքովս, սակայն բոլորից տրամաբանականը, ըստ իս, հետևյալն է` Հովիկ Աբրահմյանը երկար տարիներ աշխատելով կառավարությունում քաջ գիտակցում է, որ ոչ ուշ քան 100 օրից հարց է կանգնելու ցուցանիշների մասով, ավելի արտահայտիչ լինելու համար ասենք, խոսքի օրինակ, ինչպիսի ցուցանիշներ էր ապահովում Տիգրան Սարգսյանի կառավարության մաս կազմող որևէ նախարարություն, որևէ եռամսյակի դրությամբ և ինչպիսին են այդ ցուցանիշները առկա կառավարության դեպքում… Այսինքն ամեն ինչ հստակ երևում է «համեմատության մեջ» սկզբունքով: Իսկ հիմա եկեք պատկերացնենք, որ վերոհիշյալ հաշվետու նախարարությունը այլևս որպես միավոր չկա, այլ ինտեգրված ուրիշ միավորման մեջ, օրինակ երկու նախարարություն վերամիավորվելով դարձել են մեկ միավոր, այդ դեպքում մենք նույնիսկ ցանկության դեպքում էլ չենք կարող համեմատել, թե տվյալ ոլորտը, որ կառավարության դեպքում ավելի արդյունավետ է աշխատել…
Հ.Գ.Եթե այսպիսի խաբկանքներով է փորձում նոր վարչապետը մեզ զարմացնել, ուրեմն վայ մեզ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=512996038812654&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել