Lurer.com-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ատլետիկո» - «Չելսի» խաղին ընդառաջ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր և մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի դեմ համեմատությունը:

«Համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, թե Սիմեոնեն ինձանից լավ մարզիչ է: Մեզ դժվար է համեմատելը, քանի որ անարդար է համեմատել 15 տարվա աշխատանքային փորձ ունեցողին նրա հետ, ով ավելի քիչ փորձ ունի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել