20:15 , 22 ապրիլ, 2014
Lurer.com-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ատլետիկո» - «Չելսի» խաղին ընդառաջ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր և մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի դեմ համեմատությունը:
«Համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, թե Սիմեոնեն ինձանից լավ մարզիչ է: Մեզ դժվար է համեմատելը, քանի որ անարդար է համեմատել 15 տարվա աշխատանքային փորձ ունեցողին նրա հետ, ով ավելի քիչ փորձ ունի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան: